https://arm.sputniknews.ru/20260827/artikum-erkrvord-ashkharhamartum-zvohvatsneri-hushakvotvoghy-kteghapvokhvi-106169651.html
Արթիկում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը կտեղափոխվի
Արթիկում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը կտեղափոխվի
Sputnik Արմենիա
Հուշարձանի ապամոնտաժումը և տեղափոխումը դեռ 2025 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել, և այս հարցն ակտիվորեն քննարկվում էր հայ–ռուսական հարաբերությունների... 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T11:43+0400
2026-08-27T11:43+0400
2026-08-27T11:51+0400
արթիկ
հայրենական մեծ պատերազմ
հուշարձան
երկրորդ համաշխարհային պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85469520_0:440:959:979_1920x0_80_0_0_720a329bb081fb10d62bd3176496eb1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ թույլատրեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը տեղափոխել Սասունցի Դավթի 27 հասցեում գտնվող Բարեկամության այգի:Այս որոշումն ընդունվել էր դեռ 2005 թվականի դեկտեմբերի 29–ին, որտեղ նշվում էր, թե հուշարձանների նյութական պահպանությունը պահանջում է այն տեղափոխել:Հուշարձանը հենց տեղափոխվի Բարեկամության այգի, կառավարությունը կսկսի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել, բարեկարգել այդ տարածքը: Կառավարությունից վստահեցնում են, որ արդյունքում այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով։Վեց հազար մարդ է կռվել․ Չինաստանի դեսպանը՝ Ճապոնիայի դեմ հաղթանակում հայերի ներդրման մասինՀիշեցնենք, որ հուշարձանի ապամոնտաժումը և տեղափոխումը դեռ 2025 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել, և այս հարցն ակտիվորեն քննարկվում էր հայ–ռուսական հարաբերությունների ենթատեքստում։Բացի այդ, ընդդիմադիր որոշ շրջանակներ և մասնագետներ ահազանգում էին, որ հուշարձանի ապամոնտաժման որոշումը կայացվել է առանց վերատեղադրման հստակ երաշխիքների կամ համապատասխան բյուջետավորման։ Մտահոգություններ կային, որ հանրապետական նշանակության հուշարձանը կարող է պարզապես քանդվել և չվերականգնվել։«Պատմությունը՝ որպես զենք». Միքայելյանը՝ հայկական ինքնությունը խարխլելու փորձերի մասին
արթիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85469520_0:350:959:1069_1920x0_80_0_0_1ce55d11badddb0e5159c9a0654ecb8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթիկ, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, երկրորդ համաշխարհային պատերազմ
արթիկ, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, երկրորդ համաշխարհային պատերազմ
Արթիկում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը կտեղափոխվի
11:43 27.08.2026 (Թարմացված է: 11:51 27.08.2026) Հուշարձանի ապամոնտաժումը և տեղափոխումը դեռ 2025 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել, և այս հարցն ակտիվորեն քննարկվում էր հայ–ռուսական հարաբերությունների ենթատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ թույլատրեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը տեղափոխել Սասունցի Դավթի 27 հասցեում գտնվող Բարեկամության այգի:
Այս որոշումն ընդունվել էր դեռ 2005 թվականի դեկտեմբերի 29–ին, որտեղ նշվում էր, թե հուշարձանների նյութական պահպանությունը պահանջում է այն տեղափոխել:
«Հայրենական մեծ պատերազմի զոհերի՝ մոնումենտալ արվեստի հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հուշարձանի տեղափոխումը հանրության համար հասանելի, բարենպաստ տեսողական ընկալման պայմաններ ապահովող համահունչ և հարմարավետ միջավայր»,– նշված է որոշման մեջ:
Հուշարձանը հենց տեղափոխվի Բարեկամության այգի, կառավարությունը կսկսի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել, բարեկարգել այդ տարածքը:
Կառավարությունից վստահեցնում են, որ արդյունքում այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով։
Հիշեցնենք, որ հուշարձանի ապամոնտաժումը և տեղափոխումը դեռ 2025 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել, և այս հարցն ակտիվորեն քննարկվում էր հայ–ռուսական հարաբերությունների ենթատեքստում։
Բացի այդ, ընդդիմադիր որոշ շրջանակներ և մասնագետներ ահազանգում էին, որ հուշարձանի ապամոնտաժման որոշումը կայացվել է առանց վերատեղադրման հստակ երաշխիքների կամ համապատասխան բյուջետավորման։ Մտահոգություններ կային, որ հանրապետական նշանակության հուշարձանը կարող է պարզապես քանդվել և չվերականգնվել։