00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ամոթ է դա լսելը». Զախարովան պատասխանել է ՀԿԵ-ի ռուսական կոնցեսիայի մասին հայտարարությանը

Բաժանորդագրվել
Մարիա Զախարովան նշել է` Երևանի պնդումները, թե ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը հավանաբար շանտաժի է ենթարկվում Արևմուտքի կողմից, որը պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» երկրի տրանսպորտային ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով` Երևանի պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությունը միջազգային լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը:
«Պարզապես ամոթ է այդ ամենը լսելը։ Ես չգիտեմ, թե որքան չեն ամաչում նրանք այս ամենն ասելիս։ Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Ընդ որում` հայկական կողմը դժվարանում է ինչ-որ հակափաստարկ ներկայացնել, քանի որ այն չկա», - հայտարարել է Զախարովան։
Երկաթուղու կոնցեսիայի համար 400 մլն վճարելու թեման դեռ բանավոր մակարդակում է․ Փաշինյան
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ենթադրում է, որ Երևանի վրա ճնշում են գործադրում արևմտյան մայրաքաղաքները՝ պահանջելով Ռուսաստանին դուրս մղել տրանսպորտային ոլորտից: Փոխարենը, ըստ նրա, Հայաստանին խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և մասնակցություն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում:
Այն, ինչ կատարվում է, Զախարովան դա համարում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականության մաս և զգուշացնում, որ վերջնարդյունքում դրանից կարող է տուժել հենց Հայաստանը:
«Բայց եթե հայկական ղեկավարությունը նման տրամաբանություն ընդունում է, ապա թող նախ նրանց ինչ-որ բան տան, կառուցեն կամ անեն, նոր միայն ասեն, որ ինչ-որ բանից հրաժարվեն», - ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ իրական գործընկերները նախքան հրապարակային հայտարարություններ անելը վիճահարույց հարցերը քննարկում են բանակցությունների սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով բարեկամական ճանապարհով լուծումներ փնտրելու ձգտման մասին Երևանի հայտարարությունները։
Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։
Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Պաշտոնական Երևանը նաև հայտարարել է, որ դեմ չէ ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն:
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ:
Լրահոս
0