https://arm.sputniknews.ru/20260826/hajastany-chi-khvorhrdakcum-eatm-i-het-evrvopakan-miutjann-andamakcelu-harcvov-rd-agn-106125850.html
Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T09:55+0400
2026-08-26T09:55+0400
2026-08-26T09:55+0400
միքայել աղասանդյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/14/79650331_0:41:800:492_1920x0_80_0_0_111e43065375e6c3e7ff8a4e04568a5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրոպական միությանն անդամակցելու նախապատրաստման հարցով, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։Ինչպե՞ս Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջևԵԱՏՄ անդամ Հայաստանի ԱԺ–ն 2025 թվականի մարտին ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Նույն թվականի ապրիլին այն հաստատեց հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ հնարավոր համարելով «քաղաքակիրթ բաժանման» հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարելի էր այդ հարցով հանրաքվե անցկացնել։Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում որոշակի աշխատանք է տարվում ԵՄ ստանդարտներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, ապա «դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար»։2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/14/79650331_0:0:800:600_1920x0_80_0_0_1b0f642731c27073a63dfc9dcf22bd08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել աղասանդյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, ռուսաստան
միքայել աղասանդյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, ռուսաստան
Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրոպական միությանն անդամակցելու նախապատրաստման հարցով,
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։
«Էական ռիսկեր ենք տեսնում Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի օրենսդրորեն ամրագրված նախապատրաստման հետ կապված, որը, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ-ի գծով դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության»,-ասել է Աղասանդյանը։
Ինչպե՞ս Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև
ԵԱՏՄ անդամ Հայաստանի ԱԺ–ն 2025 թվականի մարտին ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Նույն թվականի ապրիլին այն հաստատեց հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ հնարավոր համարելով «քաղաքակիրթ բաժանման» հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարելի էր այդ հարցով հանրաքվե անցկացնել։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում որոշակի աշխատանք է տարվում ԵՄ ստանդարտներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, ապա «դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար»։
2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։