00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ-ում ՔՊ խմբակցությունն անընդունելի վարքագիծ է դրսևորել․ Գերագույն հոգևոր խորհուրդ

© Photo : Mother See of Holy EtchmiadzinԳերագույն հոգևոր խորհրդի նիստը
Գերագույն հոգևոր խորհրդի նիստը - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2026
Գերագույն հոգևոր խորհրդի նիստը
Բաժանորդագրվել
Նշվում է, որ գործադիրը չունի որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցությունը դրսևորում է անընդունելի վարքագիծ։ Այս մասին ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ԱԺ–ում կառավարության հնգամյա ծրագիրիը քննարկելու ժամանակ հաճախ իշխող կուսակցության ներկայացուցիչները և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայան հայոց կաթողիկոսին կոչում էին ավազանի անունով, ինչը ընդդիմությունը ընդունում էր աղմուկ–աղաղակ անելով։ Օգոստոսի 25–ին էլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, թե մոտ մեկ ամսից ՀՀ կառավարությունը կընդունի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող զեկույցը, որից հետո այն կներկայացվի խորհրդարանին։
Նշվում է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների պայմաններում իշխող ուժը կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ոտնահարելով Սահմանադրությունը, կրկին թիրախավորում է եկեղեցին։
Ամեն ջանք գործադրվում է Մայր աթոռի, Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ կեղծ մեղադրանքներով և քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու համար՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։
«Հայոց եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։ Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով»,- նշված է խորհրդի ընդունած հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը նշում է, որ եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները կեղծ մեղսագրումներ են կատարում՝ անվանելով «օտար ազդեցության գործակալ», «պետություն պետության մեջ» կամ էլ Արցախի, արցախահայության իրավունքների, հայ գերիների վերադարձի հիշատակումների համար մեղադրում են «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» լինելու մեջ։
Շեշտվում է, որ Հայոց եկեղեցին, հավատարիմ մնալով իր առաքելությանը, մշտապես առաջնորդվում է պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց եկեղեցին շարունակելու է լինել մեր ինքնության, ազգային միաբանության պաշտպանը՝ ամենայն ջանք գործադրելով հանուն ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի նիստում հավանության արժանացավ կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը, որը տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։
Լրահոս
0