00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Արևմուտքի կեղտոտ խաղերն են»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԿԵ-ի կոնցեսիայի վերաբերյալ ՀՀ-ի փաստարկների մասին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ շենքը
ՌԴ ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2026
Բաժանորդագրվել
Գերատեսչությունում տեղի ունեցողն անվանել են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան երկրների քաղաքականության մաս։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Մոսկվայում Հայաստանի երկաթուղիների կառավարման ռուսական կոնցեսիայի հնարավոր փոխանցման վերաբերյալ Երևանի հայտարարությունները գնահատել են որպես Արևմուտքի ճնշման արդյունք, որն ուղղված է հանրապետության տրանսպորտային ոլորտից «ռուսական գործոնը» դուրս մղելուն։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ նախկինում կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարց չի բարձրացվել։
«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա փոխարեն խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե նկատելի է»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Գերատեսչությունում տեղի ունեցողն անվանել են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան երկրների քաղաքականության մաս։
«Սա լիովին համահունչ է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների կեղտոտ խաղերին»,-ընդգծել են ԱԳՆ-ում։
Միաժամանակ ռուսական կողմը հերքել է Երևանի այն պնդումները, թե գործող կոնցեսիան խոչընդոտում է միջազգային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերին Հայաստանի մասնակցությանը։
«Երևանի փաստարկները, թե իբր ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ Մոսկվան բազմիցս տարբեր մակարդակներով պարզաբանումներ է տվել հայկական կողմին այս հարցի վերաբերյալ։ Ընդ որում, ինչպես պնդում են գերատեսչությունում, Երևանը չի կարողացել հակափաստարկներ ներկայացնել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Մոսկվային առաջարկում է երրորդ կողմին վաճառել հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիան։ Պատասխանելով Ռուսաստանի կողմից նման առաջարկի հնարավոր մերժման մասին հարցին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ նման սցենարն անհնար է համարում։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարին։ Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով՝ այն ևս տասը տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Լրահոս
0