https://arm.sputniknews.ru/20260826/anchapahasneri-shrjanum-tmramijvoci-shrjanarman-depqery-1-vov-en-nvazel-vostikany-mtahvogvats-e-106134388.html
Անչափահասների շրջանում թմրամիջոցի շրջանառման դեպքերը 1-ով են նվազել․ ոստիկանը մտահոգված է
Անչափահասների շրջանում թմրամիջոցի շրջանառման դեպքերը 1-ով են նվազել․ ոստիկանը մտահոգված է
Sputnik Արմենիա
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնյան կարծում է, որ անկախ դեպքերի նվազումից, միևնույնն է դեռ անելիքներ կան։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T11:59+0400
2026-08-26T11:59+0400
2026-08-26T12:15+0400
թմրանյութ
դեռահաս
թմրամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106130818_0:83:1600:983_1920x0_80_0_0_20f90bc63980eb27046cd55f6dde9103.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Անչափահասների շրջանում այս տարվա 6 ամսում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 1-ով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։Ինչ վերաբերում է դպրոցնում կամ դրա հարակից տարածքներում թմրամիջոցների շրջանառության դեպքերի վերաբերյալ լուրերին, ապա Խաչատրյանը շեշտեց, որ իրենք սեպտեմբերի 1-ից տեղեկատվական թերթիկներ են բաժանելու դպրոցներում։ Դրանք տրամադրվելու են նաև երեխաների օրինական ներկայացուցիչներին, որպեսզի նրանք զգոն լինեն, քանի որ այդ թերթիկներում այնպիսի տեղեկություն է գրված, որով կարող են հասկանալ՝ երեխան թմրանյութ օգտագործել է, թե ոչ, կամ արդյոք զբաղվում է դրա իրացմամբ։ Թերթիկներում գրված է նաև, թե նման դեպքեր հայտնաբերելու դեպքում ինչ պետք է անի ծնողը։Հիշեցնենք, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել ՀՀ–ում ընթացիկ տարվա 5 ամսում, որոնցից 1269–ը վերաբերում է ապօրինի շրջանառության դեպքերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106130818_90:0:1511:1066_1920x0_80_0_0_67a86292b0b5cffa32daf0be8ec64753.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, դեռահաս, թմրամիջոցներ
թմրանյութ, դեռահաս, թմրամիջոցներ
Անչափահասների շրջանում թմրամիջոցի շրջանառման դեպքերը 1-ով են նվազել․ ոստիկանը մտահոգված է
11:59 26.08.2026 (Թարմացված է: 12:15 26.08.2026) ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնյան կարծում է, որ անկախ դեպքերի նվազումից, միևնույնն է դեռ անելիքներ կան։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Անչափահասների շրջանում այս տարվա 6 ամսում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 1-ով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։
«2026 թվականի առաջին կիսամյակում 2 դեպք է արձանագրվել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 3։ Նվազում կա, դրական է, բայց մենք, այնուամենայնիվ, մտահոգություն ունենք։ Անկախ նրանից, որ դեպքերի նվազում կա, միևնույնն է, դեպքեր արձանագրվել են։ Նշանակում է դեռ անելիքներ ունենք»,- ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է դպրոցնում կամ դրա հարակից տարածքներում թմրամիջոցների շրջանառության դեպքերի վերաբերյալ լուրերին, ապա Խաչատրյանը շեշտեց, որ իրենք սեպտեմբերի 1-ից տեղեկատվական թերթիկներ են բաժանելու դպրոցներում։ Դրանք տրամադրվելու են նաև երեխաների օրինական ներկայացուցիչներին, որպեսզի նրանք զգոն լինեն, քանի որ այդ թերթիկներում այնպիսի տեղեկություն է գրված, որով կարող են հասկանալ՝ երեխան թմրանյութ օգտագործել է, թե ոչ, կամ արդյոք զբաղվում է դրա իրացմամբ։ Թերթիկներում գրված է նաև, թե նման դեպքեր հայտնաբերելու դեպքում ինչ պետք է անի ծնողը։
Հիշեցնենք, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել ՀՀ–ում ընթացիկ տարվա 5 ամսում, որոնցից 1269–ը վերաբերում է ապօրինի շրջանառության դեպքերին։