https://arm.sputniknews.ru/20260826/rvobert-qvocharjany-teghapvokhvel-e-hakakvorupcivon-dataran-106144292.html
Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան
Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T17:21+0400
2026-08-26T17:21+0400
2026-08-26T20:49+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104451167_0:0:1600:900_1920x0_80_0_0_8f6aba7f812217e0a5847e7999ef85e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Քոչարյանի ինքնազգացողությունն օգոստոսի 25-ին Հակակռուպցիոն կոմիտեում վատացել էր, նրան շտապօգնությունով տեղափոխել էին հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2 շաբաթ առաջ նա սրտի վիրահատության է ենթարկվել, ստենտավորում են արել։Հակակոռուպցիոն դատարանից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ գործը հենց նոր են ստացել, այն դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104451167_310:0:1510:900_1920x0_80_0_0_81d9192e0e3312fb7d8d3a4d65527baf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, հակակոռուպցիոն դատարան
հայաստան, ռոբերտ քոչարյան, հակակոռուպցիոն դատարան
Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան
17:21 26.08.2026 (Թարմացված է: 20:49 26.08.2026) ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Քոչարյանի ինքնազգացողությունն օգոստոսի 25-ին Հակակռուպցիոն կոմիտեում վատացել էր, նրան շտապօգնությունով տեղափոխել էին հիվանդանոց։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ 2 շաբաթ առաջ նա սրտի վիրահատության է ենթարկվել, ստենտավորում են արել։
«Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն դատարանից էլ
Sputnik Արմենիային հայտնեցին, որ գործը հենց նոր են ստացել, այն դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց։ Ռոբերտ Քոչարյանը
դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։