https://arm.sputniknews.ru/20260825/irann-u-omany-pajmanavvorvel-en-hvormuzi-neghucvov-zhamanakavvor-mijancq-steghtsel-106116156.html
Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ժամանակավոր միջանցք ստեղծել
Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ժամանակավոր միջանցք ստեղծել
Sputnik Արմենիա
Նավերի անցման մշտական երթուղի որոշելու նպատակով Թեհրանն ու Մասկատը մտադիր են շարունակել տեխնիկական խորհրդակցությունները: 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T21:04+0400
2026-08-25T21:04+0400
2026-08-25T21:06+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
օման
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_abcf84090b58a456c79826ac6b2bf96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Իրանն ու Օմանը պայմանավորվել են ժամանակավոր ծովային միջանցք ստեղծել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար, և համատեղ անցկացնել դրա ականազերծումը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկու երկրների համատեղ հայտարարությունը։Նավերի անցման մշտական երթուղին որոշելու նպատակով Թեհրանն ու Մասկատը մտադիր են շարունակել տեխնիկական խորհրդակցությունները: Կողմերը նաև կքննարկեն նեղուցով անցման կառավարման մեխանիզմը, տեղեկատվության փոխանակումը, անվտանգության ապահովումը և նավագնացության համար անհրաժեշտ այլ ծառայությունների մատուցումը:Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր Թեհրանում Իրանի և Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Աբաս Արաղչիի և Բադր ալ- Բուսաիդիի բանակցությունների մասին:Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Օմանին հարվածելու հնարավորության մասին, եթե Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցով Մասկատը շարունակի բանակցել Թեհրանի հետ:Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցով անցումն ազատ կլինի. ԱԳՆԱյսօր Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության տվյալներով՝ նեղուցում բոլոր ականները վերացվել են: Ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին, ԱՄՆ նախագահը նաև հայտնել էր, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ ականազերծված է և բաց է նավագնացության համար:Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:Օմանն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի թեման
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
օման
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_530779e8e32f0b923f2f9fce9366ce34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, օման, ամն
Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ժամանակավոր միջանցք ստեղծել
21:04 25.08.2026 (Թարմացված է: 21:06 25.08.2026) Նավերի անցման մշտական երթուղի որոշելու նպատակով Թեհրանն ու Մասկատը մտադիր են շարունակել տեխնիկական խորհրդակցությունները:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Իրանն ու Օմանը պայմանավորվել են ժամանակավոր ծովային միջանցք ստեղծել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար, և համատեղ անցկացնել դրա ականազերծումը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկու երկրների համատեղ հայտարարությունը։
«Հորմուզի նեղուցում անվտանգ անցման վերականգնման շուրջ խորհրդակցությունների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Օմանի Թագավորությունը պայմանավորվել են ժամանակավոր համատեղ ծովային միջանցք ստեղծելու և նեղուցի ականազերծման համատեղ նախագիծ իրականացնելու մասին», - ասված է հայտարարության մեջ:
Նավերի անցման մշտական երթուղին որոշելու նպատակով Թեհրանն ու Մասկատը մտադիր են շարունակել տեխնիկական խորհրդակցությունները: Կողմերը նաև կքննարկեն նեղուցով անցման կառավարման մեխանիզմը, տեղեկատվության փոխանակումը, անվտանգության ապահովումը և նավագնացության համար անհրաժեշտ այլ ծառայությունների մատուցումը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր Թեհրանում Իրանի և Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Աբաս Արաղչիի և Բադր ալ- Բուսաիդիի բանակցությունների մասին:
Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Օմանին հարվածելու հնարավորության մասին, եթե Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցով Մասկատը շարունակի բանակցել Թեհրանի հետ:
Այսօր Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության տվյալներով՝ նեղուցում բոլոր ականները վերացվել են: Ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին, ԱՄՆ նախագահը նաև հայտնել էր, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ ականազերծված է և բաց է նավագնացության համար:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն: