https://arm.sputniknews.ru/20260825/7-amsum-hajastanum-artahanumy-nvazel-e-79vov-vitshakagrutjun-106095179.html
7 ամսում Հայաստանում արտահանումը նվազել է 7.9%–ով. վիճակագրություն
7 ամսում Հայաստանում արտահանումը նվազել է 7.9%–ով. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2026 թ. հունվար–հուլիսին կազմել է 373.26 դրամ։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T15:17+0400
2026-08-25T15:17+0400
2026-08-25T15:17+0400
հայաստան
արտահանում
ներմուծում
շինարարություն
տնտեսություն
վիճակագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69306488_0:947:1600:1847_1920x0_80_0_0_520f3b1d6f6c467dfc4f19eb15b55f09.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի հունվար–հուլիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%–ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Ըստ հրապարակված տվյալների` նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, իսկ շինարարության ոլորտում աճը կազմել է 25%։Վիճակագրական կոմիտեի տվյալներով` ներքին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8%–ով, իսկ արտաքին առևտրի դեպքում աճը կազմել է 1.7%։Ինչպես և նախորդ ժամանակահատվածներում, այնպես էլ 2026 թ. հունվար–հուլիսին ՀՀ արտահանման ծավալները նվազել են, ներմուծումը` ավելացել։ Ըստ այդմ` արտահանումը նվազել է 7.9 %–ով` կազմելով 1 տրլ 506.8 մլրդ դրամ, ներմուծումն աճել է 7.7 %–ով` կազմելով 2 տրլ 797.6 մլրդ դրամ։2026 թ. առաջին 7 ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը չի ներկայացվել, թեև մի քանի օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ոլորտում 15.3% անկում է գրանցվել։Ինչ վերաբերում է ծառայությունների ծավալին, ապա այն աճել է 13.2 %–ով։Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2026 թ. հունվար–հուլիսին կազմել է 373.26 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69306488_0:797:1600:1997_1920x0_80_0_0_7990ce10dc2464a93ff7fd7bb6a360f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտահանում, ներմուծում, շինարարություն, տնտեսություն, վիճակագրություն
հայաստան, արտահանում, ներմուծում, շինարարություն, տնտեսություն, վիճակագրություն
7 ամսում Հայաստանում արտահանումը նվազել է 7.9%–ով. վիճակագրություն
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2026 թ. հունվար–հուլիսին կազմել է 373.26 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի հունվար–հուլիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7%–ով: Այս մասին հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ըստ հրապարակված տվյալների` նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, իսկ շինարարության ոլորտում աճը կազմել է 25%։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով` ներքին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8%–ով, իսկ արտաքին առևտրի դեպքում աճը կազմել է 1.7%։
Ինչպես և նախորդ ժամանակահատվածներում, այնպես էլ 2026 թ. հունվար–հուլիսին ՀՀ արտահանման ծավալները նվազել են, ներմուծումը` ավելացել։ Ըստ այդմ` արտահանումը նվազել է 7.9 %–ով` կազմելով 1 տրլ 506.8 մլրդ դրամ, ներմուծումն աճել է 7.7 %–ով` կազմելով 2 տրլ 797.6 մլրդ դրամ։
2026 թ. առաջին 7 ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը չի ներկայացվել, թեև մի քանի օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արդեն իսկ
տեղեկացրել էր, որ ոլորտում 15.3% անկում է գրանցվել։
Ինչ վերաբերում է ծառայությունների ծավալին, ապա այն աճել է 13.2 %–ով։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2026 թ. հունվար–հուլիսին կազմել է 373.26 դրամ։