https://arm.sputniknews.ru/20260824/trampi-hatuk-banagnacy-hrazharvel-e-ir-khvosqeric-106039515.html
Թրամփի հատուկ բանագնացը հրաժարվել է իր խոսքերից
Թրամփի հատուկ բանագնացը հրաժարվել է իր խոսքերից
Sputnik Արմենիա
Դիվանագետի խոսքով՝ օկուպացիայի մասին իր հայտարարությունը վերաբերել է բացառապես պատմական համատեքստին։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T10:28+0400
2026-08-24T10:28+0400
2026-08-24T10:28+0400
ամն
սիրիա
գոլանի բարձունքներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101510369_0:304:2048:1456_1920x0_80_0_0_553b7a7de5cde04148f454fb60c8b8e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սիրիայում և Իրաքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խմբագրել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր նախկին հայտարարությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իսրայելական զորքերը առաջվա պես օկուպացնում են այդ տարածքը՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը։«Associated Press»-ին հետ զրույցում Բարաքն ընդգծել է, որ Գոլանի բարձունքների հարցում Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ և բխում է 2019 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումից։Դիվանագետի խոսքով՝ օկուպացիայի մասին իր հայտարարությունը վերաբերել է բացառապես պատմական համատեքստին և չի նշանակել աջակցություն ՄԱԿ-ի դիրքորոշմանը Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ։Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը քննադատել էր Բարաքի հայտարարությունը՝ նշելով, որ այն հակասում է Թրամփի դիրքորոշմանը։Սիրիայի և Իսրայելի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը Սիրիայի հյուսիսում գտնվող ավիաբազայում` Դամասկոսը մոտ է անվտանգության ոլորտում ձևավորված ստատուս-քվոյի խախտմանը։Այս ֆոնին Syria TV հեռուստաալիքը հայտնեց, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ՌՕՈւ-ն հարված է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանին։
ամն
սիրիա
գոլանի բարձունքներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101510369_0:275:2048:1811_1920x0_80_0_0_a30ad4cb798d0d3edbf3ae0167359acf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, սիրիա, գոլանի բարձունքներ
ամն, սիրիա, գոլանի բարձունքներ
Թրամփի հատուկ բանագնացը հրաժարվել է իր խոսքերից
Դիվանագետի խոսքով՝ օկուպացիայի մասին իր հայտարարությունը վերաբերել է բացառապես պատմական համատեքստին։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սիրիայում և Իրաքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խմբագրել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր նախկին հայտարարությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իսրայելական զորքերը առաջվա պես օկուպացնում են այդ տարածքը՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը։
«Associated Press»-ին հետ զրույցում Բարաքն ընդգծել է, որ Գոլանի բարձունքների հարցում Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ և բխում է 2019 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումից։
Դիվանագետի խոսքով՝ օկուպացիայի մասին իր հայտարարությունը վերաբերել է բացառապես պատմական համատեքստին և չի նշանակել աջակցություն ՄԱԿ-ի դիրքորոշմանը Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը քննադատել էր Բարաքի հայտարարությունը՝ նշելով, որ այն հակասում է Թրամփի դիրքորոշմանը։
Սիրիայի և Իսրայելի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը Սիրիայի հյուսիսում գտնվող ավիաբազայում` Դամասկոսը մոտ է անվտանգության ոլորտում ձևավորված ստատուս-քվոյի խախտմանը։
Այս ֆոնին Syria TV հեռուստաալիքը հայտնեց, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ՌՕՈւ-ն հարված է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանին։