https://arm.sputniknews.ru/20260824/tntesakan-vtarandi-amn-finnakhar-bacahajtel-e-irani-dem-gvortsvoghutjan-manramasnery-106079566.html
«Տնտեսական վտարանդի». ԱՄՆ ֆիննախը բացահայտել է Իրանի դեմ գործողության մանրամասները
«Տնտեսական վտարանդի». ԱՄՆ ֆիննախը բացահայտել է Իրանի դեմ գործողության մանրամասները
Sputnik Արմենիա
Իրանին աջակցող ցանկացած երկիր պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ենթարկվել Թեհրանի դեմ Վաշինգտոնի տնտեսական գործողության շրջանակներում, նշել է ամերիկացի... 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T22:36+0400
2026-08-24T22:36+0400
2026-08-24T22:39+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96148146_0:35:2867:1648_1920x0_80_0_0_1b1f65206993481559137f746afcb010.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակներում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի իշխանությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման ցանկացած աղբյուր։Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացման գործողություն։Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությունը չի ավարտվի և թափ կհավաքի այնքան ժամանակ, մինչև Թեհրանի կառավարությունը «լիովին մեկուսացվի», ասել է Բեսենթը։Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսական գործողությունը ուղղված կլինի Իրանի և Իրանին աջակցող ցանկացած երկրի դեմ։«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ աննախադեպ արշավ Իրանի և նրան աջակցողների դեմ... Մենք տնտեսական հարձակում ենք սկսում Իրանի ֆինանսական կապերի վրա ամբողջ աշխարհում», – ասել է ԱՄՆ նախարարը։Նրա խոսքով՝ Իրանին աջակցող ցանկացած երկիր և կազմակերպություն պետք է պատրաստ լինի ԱՄՆ պատժամիջոցների ենթարկվել Թեհրանի դեմ տնտեսական գործողության շրջանակում։Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը օգոստոսի 24-ին հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել աշխարհի ավելի քան 60 կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ։«Մինչ ես խոսում եմ, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը ևս պատժամիջոցներ է կիրառում աշխարհի ավելի քան 60 կազմակերպությունների, ֆիզանձանց և նավերի նկատմամբ, որոնք թույլ են տալիս իրանական ռեժիմին ձեռք բերել արգելված միջուկային և հրթիռային տեխնոլոգիաներ, իրականացնել կիբեռգործողություններ և եկամուտներ ստանալ նավթի վաճառքից», – ասել է Բեսենթը։Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96148146_111:0:2842:2048_1920x0_80_0_0_6798b53efbfca4f27dc33246d77bf33a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
«Տնտեսական վտարանդի». ԱՄՆ ֆիննախը բացահայտել է Իրանի դեմ գործողության մանրամասները
22:36 24.08.2026 (Թարմացված է: 22:39 24.08.2026) Իրանին աջակցող ցանկացած երկիր պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ենթարկվել Թեհրանի դեմ Վաշինգտոնի տնտեսական գործողության շրջանակներում, նշել է ամերիկացի պաշտոնյան։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակներում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի իշխանությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման ցանկացած աղբյուր։
Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացման գործողություն։
«Այսօրվանից սկսած՝ ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների գործողությունները կսեղմեն օղակը և կարգելափակեն ԻՀՊԿ-ի և իրանական ոճրագործ ռեժիմի ֆինանսավորման յուրաքանչյուր պոտենցիալ աղբյուր։ Մենք կապահովենք ցանկացած սողանցք բացառող մոտեցում», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բեսենթը։
Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությունը չի ավարտվի և թափ կհավաքի այնքան ժամանակ, մինչև Թեհրանի կառավարությունը «լիովին մեկուսացվի», ասել է Բեսենթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսական գործողությունը ուղղված կլինի Իրանի և Իրանին աջակցող ցանկացած երկրի դեմ։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ աննախադեպ արշավ Իրանի և նրան աջակցողների դեմ... Մենք տնտեսական հարձակում ենք սկսում Իրանի ֆինանսական կապերի վրա ամբողջ աշխարհում», – ասել է ԱՄՆ նախարարը։
Նրա խոսքով՝ Իրանին աջակցող ցանկացած երկիր և կազմակերպություն պետք է պատրաստ լինի ԱՄՆ պատժամիջոցների ենթարկվել Թեհրանի դեմ տնտեսական գործողության շրջանակում։
«Եվ ես ուզում եմ հստակություն մտցնել. բոլորը (ովքեր աջակցում են Իրանին - խմբ.) կհեռացվեն ԱՄՆ դոլարային համակարգից... Այս միջոցառումները ընդլայնում են երկրորդական պատժամիջոցները յուրաքանչյուրի համար, ով անխելամտորեն շարունակում է գործեր վարել այդ երկրի հետ... Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է իմանա, որ պետք է պատրաստ լինի ԱՄՆ պատժամիջոցներին, և դա վերաբերում է բոլորին», – ասել է ԱՄՆ պաշտոնյան։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը օգոստոսի 24-ին հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել աշխարհի ավելի քան 60 կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ։
«Մինչ ես խոսում եմ, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը ևս պատժամիջոցներ է կիրառում աշխարհի ավելի քան 60 կազմակերպությունների, ֆիզանձանց և նավերի նկատմամբ, որոնք թույլ են տալիս իրանական ռեժիմին ձեռք բերել արգելված միջուկային և հրթիռային տեխնոլոգիաներ, իրականացնել կիբեռգործողություններ և եկամուտներ ստանալ նավթի վաճառքից», – ասել է Բեսենթը։
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։