https://arm.sputniknews.ru/20260824/rd-zu-n-khvocel-e-1-lcanav-razmakan-pahestner-ev-juzhni-navahangsti-entakarucvatsqnery-106037892.html
ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները
ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները
Sputnik Արմենիա
Գիշերը ռուսական զորքը շարունակել է օդային տեղակայման գերճշգրիտ զենքերով և հարվածային ԱԹՍ-ներով խմբակային հարվածներ հասցնել ուկրաինական նավահանգիստներին ու... 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T09:51+0400
2026-08-24T09:51+0400
2026-08-24T09:54+0400
ռուսաստան
օդեսա
լցանավ
նավահանգիստ
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104951486_0:0:3230:1816_1920x0_80_0_0_07e1f7dd5b129491676c7af7227d4768.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստի օբյեկտներին՝ խոցելով վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող 1 լցանավ, ռազմական պահեստներ և նավահանգստային ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։Գերատեսչության տվյալներով՝ լցանավը տեղափոխում էր վառելիքաքսուքային նյութեր, որոնք նախատեսված էին ուկրաինական զորքի համար։Լոգիստիկ տերմինալի տարածքում խոցվել են նաև ռազմական նշանակության գույքով 10 պահեստներ։ Հարվածի տակ են հայտնվել նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների բեռնաթափման և պահպանման համար։Բացի այդ, ռուս զինվորականները խոցել են «Աջալիկ» 330 կՎ էլեկտրական ենթակայանը, որը գտնվում է Օդեսայից 28 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ենթակայանն ապահովում է «Յուժնի» նավահանգստի գործունեությունը։ՌԴ ՊՆ-ում նաև հայտարարել են, որ գիշերը ռուսական զորքը շարունակել է օդային տեղակայման ճշգրիտ զենքերով և հարվածային ԱԹՍ-ներով խմբային հարվածներ հասցնել ուկրաինական այն նավահանգիստներին ու նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռների մատակարարման մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
օդեսա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104951486_435:0:3166:2048_1920x0_80_0_0_31a22eca68230295c5e232d97e96d669.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, օդեսա, լցանավ, նավահանգիստ, զորք
ռուսաստան, օդեսա, լցանավ, նավահանգիստ, զորք
ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները
09:51 24.08.2026 (Թարմացված է: 09:54 24.08.2026) Գիշերը ռուսական զորքը շարունակել է օդային տեղակայման գերճշգրիտ զենքերով և հարվածային ԱԹՍ-ներով խմբակային հարվածներ հասցնել ուկրաինական նավահանգիստներին ու նավերին։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստի օբյեկտներին՝ խոցելով վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող 1 լցանավ, ռազմական պահեստներ և նավահանգստային ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ լցանավը տեղափոխում էր վառելիքաքսուքային նյութեր, որոնք նախատեսված էին ուկրաինական զորքի համար։
Լոգիստիկ տերմինալի տարածքում խոցվել են նաև ռազմական նշանակության գույքով 10 պահեստներ։ Հարվածի տակ են հայտնվել նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների բեռնաթափման և պահպանման համար։
Բացի այդ, ռուս զինվորականները խոցել են «Աջալիկ» 330 կՎ էլեկտրական ենթակայանը, որը գտնվում է Օդեսայից 28 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ենթակայանն ապահովում է «Յուժնի» նավահանգստի գործունեությունը։
ՌԴ ՊՆ-ում նաև հայտարարել են, որ գիշերը ռուսական զորքը շարունակել է օդային տեղակայման ճշգրիտ զենքերով և հարվածային ԱԹՍ-ներով խմբային հարվածներ հասցնել ուկրաինական այն նավահանգիստներին ու նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռների մատակարարման մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։