00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լուծելու ենք հարցը՝ այլ տարբերակ չկա․ Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին

© Fotolia / Harald BiebelԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային ներդրողները ոգևորված լինելով TRIPP նախագծով՝ Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանը հայկական երկաթուղին տնօրինելու համար այլ ճանապարհ չգտնելու դեպքում կլուծի հարցը կառավարության և Ազգային ժողովի միջոցով։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորիների հարցերին պատասխանելիս։
Ի դեպ, կառավարության գործունեության հնգամյա ծրագիրն արդեն հավանության է արժանացել կառավարության օգոստոսի 20-ի նիստում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հետաքրքրվեց, թե որն է լինելու Հայաստանի Հանրապետության քայլը, եթե տարածաշրջանային նոր տնտեսական պրոյեկտներն իրականացնելու համար (նկատի ունի նաև TRIPP-ը) Ռուսաստանը չմահաձայնի կոնցեսիոն կառավարումը 3-րդ երկրին կամ հենց Հայաստանին հանձնել։
«Մենք բարեկամանական լուծում ենք առաջարկում, հայկական երկաթուղին էլ ՀՀ սեփականությունն է։ Դա նշանակում է, որ կարող ենք տնօրինել այնպես, ինչպես ուզում ենք։ Դրա համար ՀՀ-ում կան իրավասու մարմիններ՝ կառավարություն, Ազգային ժողով, բայց չենք ուզում այդ ճանապարհով գնալ։ Եթե պարզվի, որ չկա այլ տարբերակ, ապա այդ ճանապարհով կգնանք, սեթևեթելու ինչ կա, մենք մեր պատմական հնարավորությունը հանուն ինչի՞ պետք է զոհաբերենք։ Լուծելու ենք հարցը՝ այլ տարբերակ չկա»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը նշեց, որ TRIPP-ը անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։
Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ միջազգային ներդրողներն այսօր ոգևորված լինելով TRIPP նախագծով՝ Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ի համար սա խնդիր է, քանի որ երկիրը մեծ եկամուտներ, պոտենցիալ և աշխատատեղեր է կորցնում։ Այս ամենում Փաշինյանը մի խնդիր է տեսնում` պատճառն այն է, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո, իսկ Արևմուտքը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ։

Հավելենք նաև, որ օգոստոսի 20-ին էլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը, որտեղ նշված է, որ վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները, չի նշանակում, թե ռուսական կողմը մերժել է ՀՀ դիմումը, այլ ուղղակի ՀՀ պետական միջոցների հաշվին է շինարարությունն իրականացվելու։
Հունվարի 15-ին Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։
Լրահոս
0