00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել. ԱԳՆ

© Photo : IRNAԻսմայիլ Բաղայի
Իսմայիլ Բաղայի - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2026
Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համարելու, որ համաձայնագիրը իր դեմ է ուղղված։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագրին միանալու համար։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքին հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնական հրավեր է ստացել Մեքքայի համաձայնագրին միանալու համար։
«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն մեզ երկխոսություն են առաջարկել այդ երկրների հետ տարածաշրջանում հավաքական անվտանգության հետ կապված թեմաների շուրջ», – ասել է Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համաձայնագիրը իրանցիների դեմ ուղղված համարելու։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանային երկրները եկել են այն եզրակացության, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունը Իսրայելն է, իսկ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հենվել ներտարածաշրջանային մեխանիզմների վրա։
Համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը օգոստոսի 7-ին։ Այն նախատեսում է հավաքական զսպման ամրապնդում, իսկ կողմերից մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեք պետությունների վրա։ Փաստաթուղթը նաև ռազմական համագործակցության, համակարգման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ընդլայնում է նախատեսում։
Լրահոս
0