00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպե՞ս վերացնել ներպետական «ֆեյքերի» ինստիտուտը․ Փաշինյանն առաջարկով դիմեց ընդդիմությանը

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2026
Բաժանորդագրվել
Անանուն օգտահաշիվներ ունենալու հարցը Հայաստանում բազմիցս դարձել է քաղաքական վեճերի առարկա։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դիտարկել սոցիալական ցանցերում անանուն օգտահաշիվներն (ֆեյքեր) օրենսդրորեն արգելելու հնարավորությունը: Նա այդ մասին ասաց ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։
Նախաձեռնության մասին Փաշինյանը խոսեց՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանի հարցին, թե ով է երկրում թիվ մեկ «ֆեյքը», և ով է ներպետական «ֆեյքերի» պատասխանատուն։
«Եկեք ընդունենք օրենք, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալական ցանցերում պրոֆիլ ունենալը պետք է միայն նույնականացման միջոցով լինի։ Եկեք համատեղ քաղաքական կոնսենսուս ձևավորենք, սոցիալական հարթակներին էլ ասենք, որ մեր երկրում «ֆեյքերը» արգելված են, ու այն անձինք, որոնք անձնագրով չեն նույնականացվի, ապա բոլոր պրոֆիլները պետք է փակել։ Այդ ժամանակ կտեսնենք՝ ով է շահագրգռված «ֆեյքերով», ով՝ ոչ։ Առաջարկում եմ 2 խմբակցությունով (նկատի ունի ընդդիմությանը. խմբ.) քննարկեք, համատեղ աշխատանքային խումբ ստեղծեք, այդ օրենսդրական նախաձեռնությունը 100 տոկոս կողմ ձայներով ԱԺ-ում ընդունենք»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ իշխանությունը «ֆեյքերի ֆաբրիկա» ունի, որն օգտագործվում է սոցիալական ցանցերում քաղաքական հակառակորդներին թիրախավորելու և սեփական օրակարգը առաջ մղելու համար։
Լրահոս
0