https://arm.sputniknews.ru/20260824/dzhvar-te-ukrainan-em-andam-darna-minch-razmakan-gvortsvoghutjunneri-avarty-lehastani-agn-106055605.html
Դժվար թե Ուկրաինան ԵՄ անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը. Լեհաստանի ԱԳՆ
Դժվար թե Ուկրաինան ԵՄ անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը. Լեհաստանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Անդամակցության պայմաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պետք է դառնա խաղաղության կամ հրադադարի որևէ ձևի հասնելը։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T12:29+0400
2026-08-24T12:29+0400
2026-08-24T12:29+0400
ուկրաինա
եվրամիություն
լեհաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/95994442_0:240:2048:1392_1920x0_80_0_0_9b81708e928980fbc703104313ffb9ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Քիչ հավանական է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Իգնացի Նեմչիցկին։Նրա խոսքով՝ շարունակվող հակամարտությունը ֆորմալ առումով չի բացառում երկրի անդամակցությունը ԵՄ-ին, սակայն գործնականում անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական իրողությունները։«Շարունակվող պատերազմը, համաձայնագրերի համապատասխան, պարտադիր չէ, որ բացառի անդամակցությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ գործում ենք քաղաքական իրողություններում։ Ուստի դժվար է պատկերացնել նման իրավիճակ»,- ասել է Նեմչիցկին՝ խոսելով մինչ ռազմական գործողությունների ավարտը Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին։Նա հավելել է, որ անդամակցության պայմաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պետք է դառնա խաղաղության կամ հրադադարի որևէ ձևի հասնելը։Ավելի վաղ «Euractiv»-ը հայտնել էր, որ Ուկրաինան Եվրոպական միություն ընդունվելու համար անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնում է ավելի դանդաղ, քան ակնկալում էին միավորման որոշ երկրներ։
ուկրաինա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/95994442_76:0:2048:1479_1920x0_80_0_0_ff15925cdbf9fb3965eaf3381e7ef423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, եվրամիություն, լեհաստան
ուկրաինա, եվրամիություն, լեհաստան
Դժվար թե Ուկրաինան ԵՄ անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը. Լեհաստանի ԱԳՆ
Անդամակցության պայմաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պետք է դառնա խաղաղության կամ հրադադարի որևէ ձևի հասնելը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Քիչ հավանական է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Իգնացի Նեմչիցկին։
Նրա խոսքով՝ շարունակվող հակամարտությունը ֆորմալ առումով չի բացառում երկրի անդամակցությունը ԵՄ-ին, սակայն գործնականում անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական իրողությունները։
«Շարունակվող պատերազմը, համաձայնագրերի համապատասխան, պարտադիր չէ, որ բացառի անդամակցությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ գործում ենք քաղաքական իրողություններում։ Ուստի դժվար է պատկերացնել նման իրավիճակ»,- ասել է Նեմչիցկին՝ խոսելով մինչ ռազմական գործողությունների ավարտը Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին։
Նա հավելել է, որ անդամակցության պայմաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պետք է դառնա խաղաղության կամ հրադադարի որևէ ձևի հասնելը։
Ավելի վաղ «Euractiv»-ը հայտնել էր, որ Ուկրաինան Եվրոպական միություն ընդունվելու համար անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնում է ավելի դանդաղ, քան ակնկալում էին միավորման որոշ երկրներ։