https://arm.sputniknews.ru/20260823/pajtjun-turqiaji-metaghagvortsakan-gvortsaranum-kan-viravvorner-106027097.html
Պայթյուն Թուրքիայի մետաղագործական գործարանում․ կան վիրավորներ
Պայթյուն Թուրքիայի մետաղագործական գործարանում․ կան վիրավորներ
Sputnik Արմենիա
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բուժաշխատողները։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T12:35+0400
2026-08-23T12:35+0400
2026-08-23T12:35+0400
թուրքիա
հրդեհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105068318_0:156:1500:1000_1920x0_80_0_0_ca34e87795b81c0b2b8c779f4a3c25af.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Թեքեքյոյ շրջանի մետաղագործական գործարանում, կան վիրավորներ, հայտնում է Yeni Akit թերթը։Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան` կազմակերպված արդյունաբերական գոտու տարածքում։Նախնական տվյալներով՝ երկու աշխատակից մտել են կառավարման վահանակի սենյակ՝ համակարգը գործարկելու համար, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը։Տարածքում վնասվել են նաև ապակիներն ու դռները։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և շտապօգնության բրիգադները։Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105068318_100:0:1433:1000_1920x0_80_0_0_0b1d9f49a3215db2ca9e1e54207d180e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հրդեհ, վիրավոր
Պայթյուն Թուրքիայի մետաղագործական գործարանում․ կան վիրավորներ
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բուժաշխատողները։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Թեքեքյոյ շրջանի մետաղագործական գործարանում, կան վիրավորներ, հայտնում է Yeni Akit թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան` կազմակերպված արդյունաբերական գոտու տարածքում։
Նախնական տվյալներով՝ երկու աշխատակից մտել են կառավարման վահանակի սենյակ՝ համակարգը գործարկելու համար, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը։
«Պայթյունի հետևանքով տուժել են կառավարման սենյակում գտնվող երկու աշխատակիցները»,- նշված է հրապարակման մեջ։
Տարածքում վնասվել են նաև ապակիներն ու դռները։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և շտապօգնության բրիգադները։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։