https://arm.sputniknews.ru/20260823/irany-kharvatsi-ajn-erkrneri-shaherin-vorvonq-kmianan-amn-tntesakan-paterazmin-akh-106028764.html
Իրանը կհարվածի այն երկրների շահերին, որոնք կմիանան ԱՄՆ տնտեսական պատերազմին․ ԱԽ
Իրանը կհարվածի այն երկրների շահերին, որոնք կմիանան ԱՄՆ տնտեսական պատերազմին․ ԱԽ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T14:31+0400
2026-08-23T14:31+0400
2026-08-23T14:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_0:48:800:498_1920x0_80_0_0_8750c58839252556f7116967282283db.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի հարևան երկրների շահերին, եթե նրանք միանան ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRIB-ը, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ Նա այդ գործողությունն անվանել էր «աննախադեպ մասշտաբների մեկուսացում» և դաշնակիցներին կոչ էր արել միանալ Վաշինգտոնին։Նա նշել է, որ այդ դեպքում նավթի ոչ մի կաթիլ դուրս չի գա Պարսից ծոցից, և Թեհրանը հարվածներ կհասցնի Պարսից ծոցից նավթի արտահանման մյուս ուղիներին։Ռեզային նաև զգուշացրել է, որ Իրանը լիովին պատրաստ է գրոհել ամերիկյան նավթային և այլ ընկերությունները Մերձավոր Արևելքում։Թրամփն իր հերթին դարձյալ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես ԱՄՆ տարածք։«Հիմա ես Հորմուզի նեղուցը դիտարկում եմ որպես ամերիկյան տարածք»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ հանգուցյալ Լինդսի Գրեհեմի քրոջ՝ ներկայումս Սենատում տեղի համար պայքարող Դարլին Գրեհեմին աջակցող հանրահավաքի ժամանակ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_55:0:766:533_1920x0_80_0_0_c54ccf013edb211a4ec840f3d067de36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
Իրանը կհարվածի այն երկրների շահերին, որոնք կմիանան ԱՄՆ տնտեսական պատերազմին․ ԱԽ
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի հարևան երկրների շահերին, եթե նրանք միանան ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRIB-ը, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ Նա այդ գործողությունն անվանել էր «աննախադեպ մասշտաբների մեկուսացում» և դաշնակիցներին կոչ էր արել միանալ Վաշինգտոնին։
«Եթե Իրանին շրջապատող երկրները միանան ԱՄՆ-ին՝ Թեհրանի դեմ նրա տնտեսական պատերազմում, մենք հարված կհասցնենք նրանց շահերին»,- ասել է Ռեզային։
Նա նշել է, որ այդ դեպքում նավթի ոչ մի կաթիլ դուրս չի գա Պարսից ծոցից, և Թեհրանը հարվածներ կհասցնի Պարսից ծոցից նավթի արտահանման մյուս ուղիներին։
Ռեզային նաև զգուշացրել է, որ Իրանը լիովին պատրաստ է գրոհել ամերիկյան նավթային և այլ ընկերությունները Մերձավոր Արևելքում։
Թրամփն իր հերթին դարձյալ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես ԱՄՆ տարածք։
«Հիմա ես Հորմուզի նեղուցը դիտարկում եմ որպես ամերիկյան տարածք»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ հանգուցյալ Լինդսի Գրեհեմի քրոջ՝ ներկայումս Սենատում տեղի համար պայքարող Դարլին Գրեհեմին աջակցող հանրահավաքի ժամանակ։