https://arm.sputniknews.ru/20260823/irany-hraver-e-stacel-mianalu-meqqaji-hamadzajnagrin-106033289.html
Իրանը հրավեր է ստացել միանալու Մեքքայի համաձայնագրին
Իրանը հրավեր է ստացել միանալու Մեքքայի համաձայնագրին
Sputnik Արմենիա
Պաշտոնական Թեհրանն այժմ քննարկում է առաջարկը։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T19:51+0400
2026-08-23T19:51+0400
2026-08-23T20:07+0400
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
թուրքիա
սաուդյան արաբիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Իրանը պաշտոնական հրավեր է ստացել միանալու Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագրին, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Իրանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մեհդի Ռահիմիին։ Նշվում է, որ Իրանի իշխանությունները ներկայումս քննարկում են առաջարկը։ Ռահիմիի խոսքով՝ տարածաշրջանային երկրների միջև «անվտանգության հովանոցի» ստեղծումը համապատասխանում է Իրանի շահերին, որը վաղուց էր կոչ անում նման միության ստեղծմանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտություններին սպառնում է Պարսից ծոցի երկրների անվտանգությանը, այլ ոչ թե պաշտպանում է դրանք։ Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պայմանագիր են կնքել ռազմական դաշինք ստեղծելու մասին։ Այս համաձայնագիրը սահմանում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Ըստ Turkiye թերթի՝ համատեղ պաշտպանական պայմանագիրը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
թուրքիա
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, թուրքիա, սաուդյան արաբիա
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, թուրքիա, սաուդյան արաբիա
Իրանը հրավեր է ստացել միանալու Մեքքայի համաձայնագրին
19:51 23.08.2026 (Թարմացված է: 20:07 23.08.2026) Պաշտոնական Թեհրանն այժմ քննարկում է առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Իրանը պաշտոնական հրավեր է ստացել միանալու Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագրին, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Իրանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մեհդի Ռահիմիին։
Նշվում է, որ Իրանի իշխանությունները ներկայումս քննարկում են առաջարկը։
Ռահիմիի խոսքով՝ տարածաշրջանային երկրների միջև «անվտանգության հովանոցի» ստեղծումը համապատասխանում է Իրանի շահերին, որը վաղուց էր կոչ անում նման միության ստեղծմանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտություններին սպառնում է Պարսից ծոցի երկրների անվտանգությանը, այլ ոչ թե պաշտպանում է դրանք։
«Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին հակամարտության մեջ, կվճարի թանկ գին»,–հայտարարել է Ռահիմին՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի։
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պայմանագիր են կնքել ռազմական դաշինք ստեղծելու մասին։ Այս համաձայնագիրը սահմանում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Ըստ Turkiye թերթի՝ համատեղ պաշտպանական պայմանագիրը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։