00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայկական ծաղիկների արտահանումը Վրաստան ավելացել է․ ինչից են դժգոհ Թբիլիսիում

© Sputnik / Aram NersesyanՎարդեր
Վարդեր - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2026
Վարդեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 միլիոն դոլարի ծաղիկ, ինչը 53,7%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Վրաստանն ավելացրել է հայկական ծաղիկների ներմուծումը, Ռուսաստանի` հայկական ծաղիկների նկատմամբ սահմանած սահմանափակումներից հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ հղում անելով BMG-ին։
Ինչպես նշել է Վրաստանի ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավան, հայ արտադրողները ներկայումս զանգվածաբար Վրաստան են ուղարկում արտադրանքի ավելցուկը։Նրա խոսքով՝ դա հանգեցրել է գների անկման, անհավասար մրցակցության և խնդիրներ է ստեղծել տեղի ձեռնարկատերերի համար։
Միկավան հայտարարել է, որ ծաղիկների մի մասը ներմուծվում է «ստանդարտների խախտմամբ» և «առանց ներմուծողի մակնշման», իսկ տեղական դիստրիբյուտորները ցածր գնով չեն կարողանում մրցակցել խոշոր խմբաքանակների հետ։
Նշվում է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 միլիոն դոլարի ծաղիկ, այսինքն՝ 53,7%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Մայիսից «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մատակարարումների նկատմամբ։ Սահմանափակումները հաջորդաբար վերաբերել են ծաղիկներին, բանջարեղենին, հատապտուղներին, մրգերին, խաղողին, կարտոֆիլին և չորամրգերին, իսկ հունիսի 12-ից՝ բուսական ծագման գրեթե ողջ արտադրանքին, բացառությամբ պահածոյացվածի։ Սահմանափակումներ են մտցվել նաև հայկական ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարման վրա։
«Ռոսսելխոզնադզորը» ձեռնարկված միջոցառումները բացատրում է հայտնաբերված բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական պահանջների խախտումներով։ Ընդ որում, Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան․ դրան բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90%-ը։
Լրահոս
0