Հայաստանը` ավտոմեքենաների գերեզմանոց. ի՞նչ լուծում են առաջարկում մասնագետները

Ավտոմեքենաների գերեզմանոց
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հայաստանյան օրենսդրությամբ լքված ավտոմեքենաները կարգավորվող թափոն չեն հանդիսանում, հետևաբար խնդրի կարգավորման առաջին քայլը, մասնագետների համոզմամբ, պետք է լինի օրենսդրության փոփոխությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղից ավտոմեքենաներ գրեթե չեն արտահանվում, այսինքն` հանդիսանում է ներկրված մեքենաների վերջին հանգրվան` գերեզմանոց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը` հիմնվելով «Ամերիա» և «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունների` ոլորտում կատարած ուսումնասիրության արդյունքների վրա։
«Բայց այդ հանգրվան ասվածը շատ ոչ կարգավորված է, այն իրենից ներկայացնում է մեր երկրի տարածքը ավտոմեքենաների կմախքներով լցնելու, դրանք տարբեր տեղեր քողարկելու կամ գցելու տարբերակ։ Եվ սա ոչ միայն բնապահպանական խնդիր է, ոչ միայն տուրիզմի զարգացմանն է հակասում, այլև մեր երկրի բարեկեցության մակարդակին չի համապատասխանում»,– ասում է Ջրբաշյանը` հավելելով, որ շահագործումից դուրս բերված ավտոմեքենան կամ մետաղական ջարդոնը որոշակի գին ունեն, որի վերամշակումը թույլ կտա լրացուցիչ արժեք ստեղծել, ինչպես արվում է զարգացած երկրներում։
Հայաստանյան օրենսդրությամբ, Ջրբաշյանի խոսքով, լքված ավտոմեքենաները կարգավորվող թափոն չեն հանդիսանում, հետևաբար խնդրի կարգավորման առաջին քայլը պետք է լինի օրենսդրության փոփոխությունը։
«Եթե ավտոմեքենան դառնում է կարգավորվող թափոն, այն պահանջում է արդեն ֆորմալ վերաբերմունք` սերտիֆիկատի թողարկում, որը կֆիքսի տվյալ պրոցեսի ավարտը` մեքենայի մահը։ Ավտոմեքենան այն արտադրանքն է, որը ունի հստակ գրանցման ինստիտուտ՝ յուրաքանչյուր մեքենա` իր vin-կոդով գրանցվում ճանապարհային ոստիկանության համակարգում, հանդիսանում է գույքահարկի օբյեկտ, հետևապես տրամաբանական է, որ գրանցումից հանելը ևս արվի համապատասխան սերտիֆիկատի ստացմամբ, որով էլ կհավաստվի, որ տվյալ ավտոմեքենան կնքեց իր մահկանացուն ու հանձնվեց վերամշակման»,– առաջարկում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ գործող օրենսդրությամբ ավտոմեքենան շահագործումից դուրս է բերվում, երբ դրա սեփականատերը այն դուրս է բերում գրանցումից։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ավտոմեքենայի գոյությունը դրանով դադարում է։ Այն կարող է մաս–մաս վաճառվել, բայց այն, ինչ չի վաճառվում, տարիներով մնում է կանգնած բակում կամ որևէ այլ տարածքում։ Երբեմն նույնիսկ շարունակում է շահագործվել գյուղական բնակավայրերում, դաշտամիջյան ճանապարհներին։
Ավտոմեքենաների մահվան փաստն իրականում արձանագրելու նպատակով Տիգրան Ջրբաշյանն առաջակում է ստեղծել լիցենզավորված մասնավոր ընկերություններ, որոնց համար պետությունը կսահմանի նվազագույն պահանջներ` համապատասխան տարածք ավտոմեքենաների գերեզմանատան համար, համապատասխան սարքավորումներ և այլն։ Մեկ այլ դեպքում կարող է սահմանել միանգամից վերամշակման պահանջ, և այդ դեպքում դրանով կզբաղվեն մետաղ վերամշակող սահմանափակ թվով գործարանները։
Կատարած ուսումնասիրության տվյալներով` ՀՀ–ում տարեկան շուրջ 12 000 չշահագործվող ավտոմեքենա է գոյանում, որոնցից վերամշակվում է 35-40 %-ը։ Մարդիկ առանց պետականորեն մշակված մեխանիզմի և իրավական պահանջի իրենք են զբաղվում իրենց «մահացած» ավտոմեքենայի վերամշակման հարցով։
Կատարած ուսումնասիրության տվյալներով` ՀՀ–ում տարեկան շուրջ 12 000 չշահագործվող ավտոմեքենա է գոյանում, որոնցից վերամշակվում է 35-40 %-ը։ Մարդիկ առանց պետականորեն մշակված մեխանիզմի և իրավական պահանջի իրենք են զբաղվում իրենց «մահացած» ավտոմեքենայի վերամշակման հարցով։
Արդեն 5 տարի Հայաստանում գործում է մետաղի ջարդոնի արտահանման արգելքը, ինչի շնորհիվ մեր երկրում բավական զարգացել է մետաղի վերամշակման և դրանից նոր արտադրություն ստեղծելու հնարավորությունները։ Վերամշակված մետաղը հիմնականում վերածվում է ամրանների ու կիրառվում շինարարության ոլորտում։ Վերամշակման գործարաններ են գործում Չարենցավանում, Արարատում, Քարակերտում ու Հրազդանում։
Մետաղի ջարդոնի ընդունումն էլ այս շղթայի մեկ այլ կարևոր օղակ է հանդիսանում։
Մետաղի ջարդոնի ընդունմամբ զբաղվող «Մետեքսիմ» ընկերության բազաներից մեկի տնօրեն Կամո Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես նշեց, որ հաշվառումից հանված և շահագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաների քանակը, թեև նախորդ տարիների համեմատ նվազել է, բայց օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենաների թափքերը չմնան մայթեզրերին կամ բնության մեջ։
Մետաղի ջարդոնի ընդունումն էլ այս շղթայի մեկ այլ կարևոր օղակ է հանդիսանում։
Մետաղի ջարդոնի ընդունմամբ զբաղվող «Մետեքսիմ» ընկերության բազաներից մեկի տնօրեն Կամո Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես նշեց, որ հաշվառումից հանված և շահագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաների քանակը, թեև նախորդ տարիների համեմատ նվազել է, բայց օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենաների թափքերը չմնան մայթեզրերին կամ բնության մեջ։
«Առաջ մարդիկ դիմում էին մեզ, մենք գնում էինք դաշտերից, փողոցներից էդ մեքենաները բերում էինք։ Ճզմող մեքենա կա` մամլիչը, որը մեքենան փոքրացնում, սարքում է քառակուսի։ Ուղարկում էինք, տեղում այդ մեքենաները մանրացնում, բերում էին։ Հիմա այդպիսի խնդիր չկա։ Հիմա ով իր մեքենան հաշվառումից հանում է, միանգամից բերում, հանձնում է հավաքման կետեր, ջարդոնի գումարը ստանում»,– նշում է Հարությունյանը։
Բայցևայնպես խնդիրը ամբողջովին լուծված չէ։ Գերեզմանոցների մասշտաբները նկատելի նվազել են, բայց անպիտան ավտոմեքենաների ուտիլիզացիայի հարցը ամբողջական լուծում դեռ չունի։
«Առաջ հազարներով էինք բերում, հիմա ամսական 20-30 մեքենա է մտնում ընդամենը։ Շատ է քչացել թիվը։ 90-ականներից հավաքված մեքենաներ արդեն գրեթե չկան։ Հիմա փոխվել է, հիմա մեքենան բավականին արժեք ունի, որպեսզի թողեն փողոցում գցած։ Մենակ թափքի գինը 1 տոննան 40 000 դրամ է։ Օրինակ` «Ժիգուլի» մեքենայի քաշը ընդամենը 800 կգ է, որից մետաղական մասը կարող է կազմել 600 կգ»,– ասում է մեր զրուցակիցը։
Կամավոր ուտիլիզացիան խթանելու նպատակով Հարությունյանը ևս առաջարկում է օրենսդրորեն կարգավորել, օրինակ` եթե հաշվառումից հանված ավտոմեքենայի սեփականատերը չներկայացնի մետաղի վերամշակման փաստաթուղթը, գույքահարկից չազատվի։
Կամավոր ուտիլիզացիան խթանելու նպատակով Հարությունյանը ևս առաջարկում է օրենսդրորեն կարգավորել, օրինակ` եթե հաշվառումից հանված ավտոմեքենայի սեփականատերը չներկայացնի մետաղի վերամշակման փաստաթուղթը, գույքահարկից չազատվի։
«Հիմա Երևանում ես էլ եմ տեսնում, ծայրամասերում այս ու այնտեղ մեքենաների թափքեր կան կուտակված։ Մեքենա քանդողները մասնատում են, հնամաշ պահեստամասերը վաճառում, իսկ թափքերը մնում են։ Նույնիսկ թափքի որոշակի դետալներ կտրում, վաճառում են։ Բայց մնացածը մնում է կուտակված»,– ասում է մեր զրուցակիցը։
«Մետեքսիմ» ընկերությունն իր կուտակած ջարդոնն ամբողջությամբ ուղարկում է ամրանների գործարան, որտեղ դրանցին ամրաններ և գնդեր են արտադրում։ Ընկերության ներկայացուցչի խոսքով` վերամշակված հումքն այս պահին ներքին պահանջարկը ամբողջությամբ բավարարում է և 2-3 տարի էլ դեռ կբավարարի, բայց առաջիկայում հնարավոր է` ամրանների արտադրության համար Հայաստանը ստիպված լինի արդեն դրսին հումք ներկրել։
Իսկ թե որքան է կազմում Հայաստանում չհաշվառված ու չվերամշակված մետաղի ջարդոնի ծավալը, որևէ հաշվարկ չի արվել։