https://arm.sputniknews.ru/20260823/edik-martirvosjany-khary-martarvestneri-ashkharhi-arajnutjan-brvonze-medalakir-e-106031615.html
Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Sputnik Արմենիա
Հայաստանն արդեն ունի երեք մեդալ այս միջազգային մրցումներում։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T17:38+0400
2026-08-23T17:38+0400
2026-08-23T17:41+0400
մարզիկ
բրոնզ
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/17/106031216_0:432:1170:1090_1920x0_80_0_0_58a8b0c4d58f91bd70d2fba395e91121.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայ մարզիկ Էդիկ Մարտիրոսյանը (83.9 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի IMMAF խառը մարտարվեստի աշխարհի առաջնությունում։ Sportaran Telegram ալիքի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մարտարվեստի մրցաշարում հայ մարզիկը խմբային փուլում տարել է երեք հաղթանակ՝ Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Սակայն կիսաեզրափակչում նա պարտվել է իր ռուսաստանցի մրցակից Ախմեդ Մագոմեդովին։ Հավելենք, որ սա Հայաստանի երրորդ մեդալն է այս միջազգային մրցաշարում։ Ավելի վաղ Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել էր MMA-ի աշխարհի պատանեկան չեմպիոն, իսկ Սոս Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս մինչև 12 տարեկանների տարիքային խմբում, նվաճել էր բրոնզե մեդալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/17/106031216_0:394:1170:1272_1920x0_80_0_0_6abd869d8b7a39b5eb621813769ea14d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարզիկ, բրոնզ, մեդալ
Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
17:38 23.08.2026 (Թարմացված է: 17:41 23.08.2026) Հայաստանն արդեն ունի երեք մեդալ այս միջազգային մրցումներում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայ մարզիկ Էդիկ Մարտիրոսյանը (83.9 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի IMMAF խառը մարտարվեստի աշխարհի առաջնությունում։
Sportaran Telegram ալիքի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մարտարվեստի մրցաշարում հայ մարզիկը խմբային փուլում տարել է երեք հաղթանակ՝ Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ։
Սակայն կիսաեզրափակչում նա պարտվել է իր ռուսաստանցի մրցակից Ախմեդ Մագոմեդովին։
Հավելենք, որ սա Հայաստանի երրորդ մեդալն է այս միջազգային մրցաշարում։
Ավելի վաղ Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել էր MMA-ի աշխարհի պատանեկան չեմպիոն, իսկ Սոս Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս մինչև 12 տարեկանների տարիքային խմբում, նվաճել էր բրոնզե մեդալ։