https://arm.sputniknews.ru/20260822/tavjutaky-misht-mnalu-e-im-arajnahertutjuny-hakhnazarany-dirizhvorakan-karieraji-masin-105985507.html
Թավջութակը միշտ մնալու է իմ առաջնահերթությունը. Հախնազարանը` դիրիժորական կարիերայի մասին
Թավջութակը միշտ մնալու է իմ առաջնահերթությունը. Հախնազարանը` դիրիժորական կարիերայի մասին
Sputnik Արմենիա
Դիրիժորությունը չի փոխարինի թավջութակին, պարզապես հավասարաչափ կկիսվի թավջութակի և դիրիժորության գործունեությունը։ «Ուրիշ նորությունների» եթերում այս մասին ասաց... 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T20:14+0400
2026-08-22T20:14+0400
2026-08-22T20:14+0400
տեսանյութեր
տեսանյութ
նարեկ հախնազարյան
դիրիժոր
թավջութակահար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105984937_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f0dbcb07b87b3f3d0906719556d9addb.jpg
Դիրիժորությունը չի փոխարինի թավջութակին, պարզապես հավասարաչափ կկիսվի թավջութակի և դիրիժորության գործունեությունը։ «Ուրիշ նորությունների» եթերում այս մասին ասաց հայտնի թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարանը։Նշենք, որ թավջութակահարն ընդլայնում է ստեղծագործական գործունեությունը՝ փորձելով ուժերը նաև դիրիժորության մեջ։ Երաժիշտը մեկնելու է Սերբիա, որտեղ օգոստոսի 27-ին կղեկավարի լեգենդար Էմիր Կուստուրիցայի «Կուստենդորֆ» փառատոնի բացման համերգը։Երաժիշտը վստահեցնում է, սակայն, որ որքան էլ իր համար խոստումնալից լինի նոր գործը, թավջութակը միշտ մնալու է իր առաջնահերթությունը։«Քանի դեռ ես ունեմ հնարավորություն և ունակություն նվագել թավջութակ (հուսով եմ՝ դեռ մի քանի տասնյակ տարիներ կունենամ այդ հնարավորությունը), թավջութակը միշտ լինելու է առաջնահերթը և համար մեկը»,–ասաց նա։Անդրադառնալով մասնագիտական այս անցմանը և դիրիժորության առանձնահատկություններին՝ Հախնազարյանն ընդգծեց, որ այստեղ բոլորովին այլ պատասխանատվություն է գործում։Ո՞վ կներկայացնի Հայաստանը Կուստուրիցայի փառատոնում. Ալմազյանը փակագծեր է բացել«Քո գործիքն արդեն այդ չորս լարը չէ և աղեղը չէ, այլ մի քանի տասնյակ մարդ, որոնք քեզ են վստահում, և դու պետք է վստահես իրենց։ Դիրիժորությունը մի հիմնարկի ղեկավարության աշխատանքի նման մի բան է, որը պահանջում է կոլեկտիվը ղեկավարելու հատուկ արվեստ ու զգալու կարողություն»,–ասաց Հախնազարյանը։Նա նշեց, որ ստեղծագործական նոր ուղղության մեջ իրեն մեծապես օգնում է սոլիստի բազմամյա փորձը. ութ տարեկանից նվագել է նվագախմբերի հետ, տարիներ շարունակ հետևել հայտնի դիրիժորների աշխատանքին։Նարեկ Հախնազարյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105984937_368:0:1808:1080_1920x0_80_0_0_2caad8ac79aac2791e0b607dd9697b55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, նարեկ հախնազարյան, դիրիժոր, թավջութակահար, видео
տեսանյութեր, տեսանյութ, նարեկ հախնազարյան, դիրիժոր, թավջութակահար, видео
Դիրիժորությունը չի փոխարինի թավջութակին, պարզապես հավասարաչափ կկիսվի թավջութակի և դիրիժորության գործունեությունը։ «Ուրիշ նորությունների» եթերում այս մասին ասաց հայտնի թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարանը։
Նշենք, որ թավջութակահարն ընդլայնում է ստեղծագործական գործունեությունը՝ փորձելով ուժերը նաև դիրիժորության մեջ։ Երաժիշտը մեկնելու է Սերբիա, որտեղ օգոստոսի 27-ին կղեկավարի լեգենդար Էմիր Կուստուրիցայի «Կուստենդորֆ» փառատոնի բացման համերգը։
«Ի դեպ, առաջին անգամ իմ դիրիժորական կարիերայում ես չափ կտամ իմ կողմից շատ սիրված սիմֆոնիաներից մեկը՝ Չայկովսկու «Համար 5» սիմֆոնիան, որը երբեք չափ չեմ տվել։ Սա ինձ համար շատ պատասխանատու և շատ հուզիչ մի համերգային համար է»,–ասաց Հախնազարյանը։
Երաժիշտը վստահեցնում է, սակայն, որ որքան էլ իր համար խոստումնալից լինի նոր գործը, թավջութակը միշտ մնալու է իր առաջնահերթությունը։
«Քանի դեռ ես ունեմ հնարավորություն և ունակություն նվագել թավջութակ (հուսով եմ՝ դեռ մի քանի տասնյակ տարիներ կունենամ այդ հնարավորությունը), թավջութակը միշտ լինելու է առաջնահերթը և համար մեկը»,–ասաց նա։
Անդրադառնալով մասնագիտական այս անցմանը և դիրիժորության առանձնահատկություններին՝ Հախնազարյանն ընդգծեց, որ այստեղ բոլորովին այլ պատասխանատվություն է գործում։
«Քո գործիքն արդեն այդ չորս լարը չէ և աղեղը չէ, այլ մի քանի տասնյակ մարդ, որոնք քեզ են վստահում, և դու պետք է վստահես իրենց։ Դիրիժորությունը մի հիմնարկի ղեկավարության աշխատանքի նման մի բան է, որը պահանջում է կոլեկտիվը ղեկավարելու հատուկ արվեստ ու զգալու կարողություն»,–ասաց Հախնազարյանը։
Նա նշեց, որ ստեղծագործական նոր ուղղության մեջ իրեն մեծապես օգնում է սոլիստի բազմամյա փորձը. ութ տարեկանից նվագել է նվագախմբերի հետ, տարիներ շարունակ հետևել հայտնի դիրիժորների աշխատանքին։
Նարեկ Հախնազարյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։