00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կրտսեր որդուն մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյան - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2026
Բաժանորդագրվել
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրանք է առաջադրվել նաև ևս 3 անձի։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կրտսեր որդուն` Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.amլրատվական կայքը։
Նշվում է, որ Շանթ Բագրատյանը ստեղծել և փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարել է «Բեսթ Ինվեսթ», «Գրիգորյան 1997», «Սաք Օիլ», «Սարգիս Օիլ», «Պրոգրեսս 1» և «Եվրո Օյլ» ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև հանդիսանում է «Էկո Օյլ» ՍՊԸ տնօրենը։
«Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք և յուղեր` խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չի վճարել։ Նա նաև կազմակերպել և իրականացրել է առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը»,– գրում է կայքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ Բագրատյանը հարկման օբյեկտները թաքցրել է, ժամանակին չի ներկայացրել հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացրած հաշվարկներում էլ եղել են խեղաթյուրված տվյալներ։
Կայքի տեղեկություններով` նա կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊԸ–ների անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով ընդհանուր 1 մլրդ 314 մլն 520 հազար 530 ՀՀ դրամի վնաս։
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրանք է առաջադրվել նաև ևս 3 անձի՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյանին, Սարգիս Արմենի Պետրոսյանին և Ազատ Սերժիկի Գրիգորյանին։
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երաշխավորությունը։
Նշենք, որ սա ՔՊ–ական պատգամավորի որդու հետ կապված միակ գործը չէ։ 2025–ի օգոստոսի 4–ին հայտնել էինք, որ Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, ծեծի են ենթարկել մի քաղաքացու, որը պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան: Շանթ Բագրատյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Իսկ 2022–ի ապրիլին էլ հայտնի էր դարձել, որ Շանթ Բագրատյանը Վայոց Ձորի մարզում ծեծել է գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին։ Այն ժամանակ էլ նրան ձերբակալել էին, ապա ազատ արձակել։
Լրահոս
0