https://arm.sputniknews.ru/20260822/irany-harevanneric-haghvordagrutjunner-e-stanum-anvtangutjan-mekhanizmneri-masin-ghalibaf-106014723.html
Իրանը հարևաններից հաղորդագրություններ է ստանում անվտանգության մեխանիզմների մասին. Ղալիբաֆ
Իրանը հարևաններից հաղորդագրություններ է ստանում անվտանգության մեխանիզմների մասին. Ղալիբաֆ
Sputnik Արմենիա
Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ առաջարկները վերաբերում են նաև տարածաշրջանում տնտեսական համագործակցությանը: 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T18:37+0400
2026-08-22T18:37+0400
2026-08-22T18:44+0400
բաղեր ղալիբաֆ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
անվտանգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_e3a3a7336f461a0d7f4426884651dc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման մասով Իրանը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հարևան երկրներից: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_87f908bcbddd4c3dd776510d92d0adaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, անվտանգություն
բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, անվտանգություն
Իրանը հարևաններից հաղորդագրություններ է ստանում անվտանգության մեխանիզմների մասին. Ղալիբաֆ
18:37 22.08.2026 (Թարմացված է: 18:44 22.08.2026) Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ առաջարկները վերաբերում են նաև տարածաշրջանում տնտեսական համագործակցությանը:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման մասով Իրանը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հարևան երկրներից: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Տարածաշրջանում անվտանգության և տնտեսական համագործակցության ապահովման նոր մեխանիզմների ձևավորման մասով մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել հարևան երկրներից», - գրել է Ղալիբաֆը Х սոցցանցի իր պաշտոնական էջում:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։