Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Բ–ի շնորհակալական խոսքը
11:44 22.08.2026 (Թարմացված է: 11:48 22.08.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ ամուր հավատով և միասնականությամբ հնարավոր կլինի հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել ծննդյան օրվա առթիվ հղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` նշելով, որ ազգովի փորձությունների միջով ենք անցնում։
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 21-ին նշել է ծննդյան 75–ամյակը։
«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կկարողանանք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։ Մեր մշտական հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ առաքելական մեր սուրբ եկեղեցին, օրհնի, առաջընթաց պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»,- ասված է շնորհակալական ուղերձում։
Հիշեցնենք, որ վեհափառի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։