https://arm.sputniknews.ru/20260822/adrbejanic-benzin-nerkrvoghnery-gershahujt-en-stanum-makarjany-shukaji-gaghtniqneri-masin-105911349.html
Ադրբեջանից բենզին ներկրողները գերշահո՞ւյթ են ստանում. Մակարյանը` շուկայի գաղտնիքների մասին
Ադրբեջանից բենզին ներկրողները գերշահո՞ւյթ են ստանում. Մակարյանը` շուկայի գաղտնիքների մասին
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ էր հայտարարել, որ ՀՀ–ում կա ընկերություն, որն Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Այս... 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T21:18+0400
2026-08-22T21:18+0400
2026-08-22T21:18+0400
բենզին
ներկրում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
գագիկ մակարյան
շահույթ
շուկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81644393_0:173:1601:1073_1920x0_80_0_0_28e17f2eb1780ae1e5b0a44989671c7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանից բենզին ներկրող հայաստանյան ընկերությունները, հնարավոր է, գերշահույթ են ստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ–ի նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը` վերլուծելով բենզինի շուկայում առկա իրավիճակն ու գնային քաղաքականությունը։Ինչպես հայտնի է, 2025թ–ի տարեվերջին, երբ Ադրբեջանից Հայաստան հասան բենզինի առաջին խմբաքանակները, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ դրա արդյունքում բենզինը Հայաստանում կէժանանա։Ադրբեջանական բենզինի վաճառքի գինը այս տարվա հունվար–մարտ ամիսներին 400 դրամի սահմանում էր, այն դեպքում, երբ Ռուսաստանից ներկրված բենզինի գինը մնացած ներկրողների լցակայաններում 460-480 դրամ էր։ Ադրբեջանից վառելիքի ներկրումները թեև շարունակվեցին, բայց մարտից սկսած գները հայաստանյան բենզալցակայաններում աստիճանաբար սինքրոնացվեցին, և այսօր կայունացել են 540-560 դրամի սահմանում, ուստի միայն գներով սպառողն արդեն դժվարանում է գուշակել, թե որ երկրից է տվյալ վառելիքը հասել Հայաստան։Գագիկ Մակարյանը շուկայի այս գործընթացներում նկատում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյահոգեբանական պատճառներ։Ինչ վերաբերում է կտրուկ իջած ու այսօր արդեն իրարից չտարբերվող գներին, տնտեսագետը չի բացառում, որ Ադրբեջանից բենզին ներկրող տնտեսվարողներին որոշ «բարոյախրատական դասեր են տվել» շուկայի մյուս խաղացողները` քննադատելով նրանց սահմանած դեմպինգային գները։ Չի բացառում նաև, որ ներկրողներն իրենք են որոշել չտարբերվել գործընկերներից ու ընդունել խաղի ընդհանուր կանոնները։«Ի սկզբանե կասկածներ կային, որ ադրբեջանական բենզինն այդ որակը կարող է չունենալ։ Մյուս կողմից էլ որոշ սպառողներ բոյկոտեցին ադրբեջանական արտադրանքը և սկզբունքորեն այդ ներկրողներից չէին գնում։ Հետևաբար, ցածր գինը այդ տնտեսվարողների համար դարձավ մի գործոն, որը մատնում էր իրենց վաճառած բենզինի իրական ծագումը։ Հնարավոր է, որ իրենք որոշեցին բարձր գնով վաճառել, որ ուշադրության կենտրոնում չլինեն։ Եվ հնարավոր է, որ դրա արդյունքում գերշահույթ են ստանում»,– կարծում է տնտեսագետը։Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտնել է, որ այս տարի ՀՀ է արտահանվել 17.4 մլն դոլարի ապրանքԻ դեպ, հիշեցնենք, որ նման գործելաոճի մասին լրագրողների հետ զրույցում բացահայտ հայտարարել էր նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ասելով, որ Հայաստանում կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Նրա խոսքով` այդ ընկերությունը խիստ զգուշացվել է, և իրենք այլևս թույլ չեն տալու պառողներին խաբել։ Կառավարության անդամի այս հայտարարությունը մնաց անհետևանք. ընկերության անունը պաշտոնապես չհայտարարվեց, գներն էլ մնացին նույնը։Բենզինի շուկայում պատշաճ վերահսկողության ու սպառողներին խաբեությունից զերծ պահելու հարցում, Գագիկ Մակարյանի համոզմամբ, անելիք ունեն և՛ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ Մրցակցության ու սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, և՛ ՊԵԿ–ը։«Բոլոր Ճշգրիտ տվյալները կարող են վերցնել մաքսային ծառայություններից և պարզել` կա՞ չարաշահում, թե՞ ոչ»,– ասում է Մակարյանը` հավելելով, որ իր դիտարկմամբ` բենզինի այսօրվա գները Հայաստանում խելամիտ և արդարացված չեն։ՀՀ–ում հեղուկ ածխաջրածինների շուկայում արձանագրվել է գների 97 % աճ. վիճակագրական տվյալներՈրպես հնարավոր կարգավորում, տնտեսագետն առաջարկում է պետական մակարդակով սահմանափակում կիրառել բենզինի գնի նկատմամբ` դրանով ոչ միայն սպառողներին պաշտպանելու, այլև տնտեսությունը հնարավոր ռիսկերից զերծ պահելու համար։Հիշեցնենք` 2026թ–ի սկզբին, երբ Ադրբեջանից սկսվեց բենզինի ներկրումը, Հայաստանի շուկայում գները 500–520 դրամից իջան 430–450 դրամ։ Մարտին` Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների արդյունքում, բենզինի գները վերադարձան 2025 թ. տարեվերջի ցուցանիշներին` 500–520 դրամ։ Այսօր դրանք գերազանցել են նաև այդ սահմանը։ «Ռեգուլյար» տեսակի բենզինն այսօր լցակայաններում վաճառվում է 530–540, «Պրեմիումը»` 550-560 դրամով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81644393_0:0:1601:1200_1920x0_80_0_0_a476c8c26cd973870065e0a9f77f7fd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզին, ներկրում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, գագիկ մակարյան, շահույթ, շուկա
բենզին, ներկրում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, գագիկ մակարյան, շահույթ, շուկա
Ադրբեջանից բենզին ներկրողները գերշահո՞ւյթ են ստանում. Մակարյանը` շուկայի գաղտնիքների մասին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ էր հայտարարել, որ ՀՀ–ում կա ընկերություն, որն Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Այս հայտարարությունը, սակայն, մնաց անհետևանք. ընկերության անունը պաշտոնապես չհայտարարվեց, գներն էլ մնացին նույնը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանից բենզին ներկրող հայաստանյան ընկերությունները, հնարավոր է, գերշահույթ են ստանում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ–ի նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը` վերլուծելով բենզինի շուկայում առկա իրավիճակն ու գնային քաղաքականությունը։
Ինչպես հայտնի է, 2025թ–ի տարեվերջին, երբ Ադրբեջանից Հայաստան հասան բենզինի առաջին խմբաքանակները,
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ դրա արդյունքում բենզինը Հայաստանում կէժանանա։
Ադրբեջանական բենզինի վաճառքի գինը այս տարվա հունվար–մարտ ամիսներին 400 դրամի սահմանում էր, այն դեպքում, երբ Ռուսաստանից ներկրված բենզինի գինը մնացած ներկրողների լցակայաններում 460-480 դրամ էր։ Ադրբեջանից վառելիքի ներկրումները թեև շարունակվեցին, բայց մարտից սկսած գները հայաստանյան բենզալցակայաններում աստիճանաբար սինքրոնացվեցին, և այսօր կայունացել են 540-560 դրամի սահմանում, ուստի միայն գներով սպառողն արդեն դժվարանում է գուշակել, թե որ երկրից է տվյալ վառելիքը հասել Հայաստան։
Գագիկ Մակարյանը շուկայի այս գործընթացներում նկատում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյահոգեբանական պատճառներ։
«Ես այն ժամանակ էլ եմ ասել, որ տնտեսվարողները կարող են կապ չունենալ ադրբեջանական ընկերության հետ, և նույնիսկ նրանց հետ չեն էլ բանակցել։ Ավելի շատ դա պետական մակարդակով է որոշվել, որ պիտի ներկրվի, և գտնվել են տնտեսվարողներ, որոնք համաձայնել են հանդես գալ որպես ներկրողներ, պայմանագրում իրենց անունը դրվել է, բայց իրականում իրենք գործընկերություն չեն զարգացրել ադրբեջանական ընկերությունների հետ»,– հիշեցնում է Մակարյանը։
Ինչ վերաբերում է կտրուկ իջած ու այսօր արդեն իրարից չտարբերվող գներին, տնտեսագետը չի բացառում, որ Ադրբեջանից բենզին ներկրող տնտեսվարողներին որոշ «բարոյախրատական դասեր են տվել» շուկայի մյուս խաղացողները` քննադատելով նրանց սահմանած դեմպինգային գները։ Չի բացառում նաև, որ ներկրողներն իրենք են որոշել չտարբերվել գործընկերներից ու ընդունել խաղի ընդհանուր կանոնները։
«Ի սկզբանե կասկածներ կային, որ ադրբեջանական բենզինն այդ որակը կարող է չունենալ։ Մյուս կողմից էլ որոշ սպառողներ բոյկոտեցին ադրբեջանական արտադրանքը և սկզբունքորեն այդ ներկրողներից չէին գնում։ Հետևաբար, ցածր գինը այդ տնտեսվարողների համար դարձավ մի գործոն, որը մատնում էր իրենց վաճառած բենզինի իրական ծագումը։ Հնարավոր է, որ իրենք որոշեցին բարձր գնով վաճառել, որ ուշադրության կենտրոնում չլինեն։ Եվ հնարավոր է, որ դրա արդյունքում գերշահույթ են ստանում»,– կարծում է տնտեսագետը։
Ի դեպ, հիշեցնենք, որ նման գործելաոճի մասին լրագրողների հետ զրույցում բացահայտ հայտարարել էր նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ասելով, որ Հայաստանում կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Նրա խոսքով` այդ ընկերությունը խիստ զգուշացվել է, և իրենք այլևս թույլ չեն տալու պառողներին խաբել։ Կառավարության անդամի այս հայտարարությունը մնաց անհետևանք. ընկերության անունը պաշտոնապես չհայտարարվեց, գներն էլ մնացին նույնը։
Բենզինի շուկայում պատշաճ վերահսկողության ու սպառողներին խաբեությունից զերծ պահելու հարցում, Գագիկ Մակարյանի համոզմամբ, անելիք ունեն և՛ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ Մրցակցության ու սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, և՛ ՊԵԿ–ը։
«Բոլոր Ճշգրիտ տվյալները կարող են վերցնել մաքսային ծառայություններից և պարզել` կա՞ չարաշահում, թե՞ ոչ»,– ասում է Մակարյանը` հավելելով, որ իր դիտարկմամբ` բենզինի այսօրվա գները Հայաստանում խելամիտ և արդարացված չեն։
Որպես հնարավոր կարգավորում, տնտեսագետն առաջարկում է պետական մակարդակով սահմանափակում կիրառել բենզինի գնի նկատմամբ` դրանով ոչ միայն սպառողներին պաշտպանելու, այլև տնտեսությունը հնարավոր ռիսկերից զերծ պահելու համար։
Հիշեցնենք` 2026թ–ի սկզբին, երբ Ադրբեջանից սկսվեց բենզինի ներկրումը, Հայաստանի շուկայում գները 500–520 դրամից իջան 430–450 դրամ։ Մարտին` Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների արդյունքում, բենզինի գները վերադարձան 2025 թ. տարեվերջի ցուցանիշներին` 500–520 դրամ։ Այսօր դրանք գերազանցել են նաև այդ սահմանը։ «Ռեգուլյար» տեսակի բենզինն այսօր լցակայաններում վաճառվում է 530–540, «Պրեմիումը»` 550-560 դրամով։