https://arm.sputniknews.ru/20260821/ukrainakan-atsnery-krkin-hardzakvel-en-rdi-vra-inch-e-hajtni-ajs-zhamin-105998863.html
Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են ՌԴ–ի վրա. ի՞նչ է հայտնի այս ժամին
Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են ՌԴ–ի վրա. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
ՌԴ ՀՕՊ ուժերը օրվա ընթացքում Ռուսաստանի մարզերի և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 210 անօդաչու թռչող սարք են խոցել։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T22:32+0400
2026-08-21T22:32+0400
2026-08-21T22:33+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97209647_0:147:1131:783_1920x0_80_0_0_a850d4cfafd01280b9bf28b71384fc9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի հասցրած հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում մեկ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։Շտաբի տվյալներով՝ Ռազումնոյե ավանի մոտակայքում FPV-դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա։«Կինը ծանր վիրավորվել է և մահացել բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին… Եվս երկու տուժածի ծանր վիճակում տեղափոխում են մարզային կլինիկական հիվանդանոց»,- նշել են օպերատիվ շտաբում։Նիկոլսկոյե գյուղում դրոնի հարձակման հետևանքով տուժել է մեկ տղամարդ։ Նա ինքնուրույն դիմել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է դաստակի կույր բեկորային վնասվածք։ Օգնություն ստանալուց հետո նա տուն է գնացել։Եվս մեկ տղամարդ տուժել է Նիկոլսկոյե գյուղում։«Վոլոկոնովկա ավանում անօդաչուն հարվածել է ձեռնարկությանը։ Որովայնի բեկորային վնասվածք ստացած տղամարդուն շտապօգնությունը տեղափոխել է Վոլոկոնովկայի շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Օգնություն է ցուցաբերվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր եղանակով»,- նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ՌԴ Բրյանսկի մարզի Տրուբչևսկ քաղաքում գտնվող ձեռնարկության տարածքի վրա։ Վարորդ է վիրավորվել, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկի հաղորդմամբ՝ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։«Թշնամին հարձակվել է Տրուբչևսկի խաղաղ բնակիչների վրա։ Թշնամական ԱԹՍ-ն հարձակվել է ձեռնարկության տարածքի վրա։ Հարվածի հետևանքով բեկորային վիրավորում է ստացել վարորդը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, ցուցաբերվել է ամբողջ անհրաժեշտ օգնությունը»,-սոցցանցում գրել է Կովալչուկը։ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 210 ԱԹՍ են խոցել։«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Տուլայի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Սմոլենսկի, Ռյազանի, Վլադիմիրի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ծովի ջրատարածքի երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 211 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- նշված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97209647_0:41:1131:889_1920x0_80_0_0_b303c6bbe25319706870e27cbc3a9be2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր
Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են ՌԴ–ի վրա. ի՞նչ է հայտնի այս ժամին
22:32 21.08.2026 (Թարմացված է: 22:33 21.08.2026) ՌԴ ՀՕՊ ուժերը օրվա ընթացքում Ռուսաստանի մարզերի և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 210 անօդաչու թռչող սարք են խոցել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի հասցրած հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում մեկ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։
Շտաբի տվյալներով՝ Ռազումնոյե ավանի մոտակայքում FPV-դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա։
«Կինը ծանր վիրավորվել է և մահացել բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին… Եվս երկու տուժածի ծանր վիճակում տեղափոխում են մարզային կլինիկական հիվանդանոց»,- նշել են օպերատիվ շտաբում։
Նիկոլսկոյե գյուղում դրոնի հարձակման հետևանքով տուժել է մեկ տղամարդ։ Նա ինքնուրույն դիմել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է դաստակի կույր բեկորային վնասվածք։ Օգնություն ստանալուց հետո նա տուն է գնացել։
Եվս մեկ տղամարդ տուժել է Նիկոլսկոյե գյուղում։
«Վոլոկոնովկա ավանում անօդաչուն հարվածել է ձեռնարկությանը։ Որովայնի բեկորային վնասվածք ստացած տղամարդուն շտապօգնությունը տեղափոխել է Վոլոկոնովկայի շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Օգնություն է ցուցաբերվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր եղանակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ՌԴ Բրյանսկի մարզի Տրուբչևսկ քաղաքում գտնվող ձեռնարկության տարածքի վրա։ Վարորդ է վիրավորվել, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկի հաղորդմամբ՝ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
«Թշնամին հարձակվել է Տրուբչևսկի խաղաղ բնակիչների վրա։ Թշնամական ԱԹՍ-ն հարձակվել է ձեռնարկության տարածքի վրա։ Հարվածի հետևանքով բեկորային վիրավորում է ստացել վարորդը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, ցուցաբերվել է ամբողջ անհրաժեշտ օգնությունը»,-սոցցանցում գրել է Կովալչուկը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 210 ԱԹՍ են խոցել։
«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Տուլայի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Սմոլենսկի, Ռյազանի, Վլադիմիրի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ծովի ջրատարածքի երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 211 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- նշված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։