https://arm.sputniknews.ru/20260821/turqian-ev-evs-7-erkir-pahanjum-en-dadarecnel-israjeli-tsragiry-106000600.html
Թուրքիան և ևս 7 երկիր պահանջում են դադարեցնել Իսրայելի ծրագիրը
Թուրքիան և ևս 7 երկիր պահանջում են դադարեցնել Իսրայելի ծրագիրը
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T23:43+0400
2026-08-21T23:43+0400
2026-08-21T23:44+0400
թուրքիա
իսրայել
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/10/62812628_0:321:3071:2048_1920x0_80_0_0_ab2709361cfdc0e98c686b77536b4e8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ութ երկրի արտգործնախարարները վճռականորեն դատապարտել են Իսրայելի` պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ քաղաքականությունը և մերժել են E1 բնակավայրի կառուցման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները։Նախարարները դատապարտել են նաև Իսրայելի իշխանությունների աջակցությամբ իսրայելցի բնակիչների կողմից պաղեստինցիների և նրանց գույքի նկատմամբ իրականացվող բռնություններն ու խախտումները։Նրանց գնահատմամբ՝ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, ինչպես նաև լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության համար։Արտգործնախարարները զգուշացրել են, որ E1 ծրագիրը վտանգավոր էսկալացիա է, քանի որ նպաստում է բնակավայրերի ընդլայնմանը և պաղեստինյան տարածքների բռնակցմանը։Նրանք վերստին ընդգծել են, որ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն` երկու պետությունների ստեղծման մասին որոշումը շարունակում է մնալ արդար, համապարփակ և երկարատև խաղաղության հասնելու միակ կենսունակ ուղին։Հիշեցնենք` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի սեպտեմբերին հաստատեց Մևասերեթ-Ադումիմ շրջանում հազարավոր բնակելի շինությունների կառուցման նախագիծը, այդ կերպ շրջանը իրար կկապի Երուսաղեմն ու Մաալե-Ադումիմը և կխախտի Պաղեստինյան ինքնավարության տարածքային ամբողջականությունը։ 2026 թվականի օգոստոսին իսրայելական իշխանությունները մրցույթ հայտարարեցին այս նախագծի իրականացման համար։
թուրքիա
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/10/62812628_82:0:2813:2048_1920x0_80_0_0_ba92f5b27c1ba8be1384e3d6ed1b078f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իսրայել, պաղեստին
թուրքիա, իսրայել, պաղեստին
Թուրքիան և ևս 7 երկիր պահանջում են դադարեցնել Իսրայելի ծրագիրը
23:43 21.08.2026 (Թարմացված է: 23:44 21.08.2026) Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ութ երկրի արտգործնախարարները վճռականորեն դատապարտել են Իսրայելի` պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ քաղաքականությունը և մերժել են E1 բնակավայրի կառուցման ծրագիրը։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները։
«Մենք կտրականապես մերժում ենք E1 բնակավայրի ծրագիրը և դրա հետ կապված բնակեցման գործողությունները օկուպացված Արևելյան Երուսաղեմից արևելք»,- ասված է ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
Նախարարները դատապարտել են նաև Իսրայելի իշխանությունների աջակցությամբ իսրայելցի բնակիչների կողմից պաղեստինցիների և նրանց գույքի նկատմամբ իրականացվող բռնություններն ու խախտումները։
Նրանց գնահատմամբ՝ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, ինչպես նաև լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Արտգործնախարարները զգուշացրել են, որ E1 ծրագիրը վտանգավոր էսկալացիա է, քանի որ նպաստում է բնակավայրերի ընդլայնմանը և պաղեստինյան տարածքների բռնակցմանը։
Նրանք վերստին ընդգծել են, որ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն` երկու պետությունների ստեղծման մասին որոշումը շարունակում է մնալ արդար, համապարփակ և երկարատև խաղաղության հասնելու միակ կենսունակ ուղին։
Հիշեցնենք` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի սեպտեմբերին հաստատեց Մևասերեթ-Ադումիմ շրջանում հազարավոր բնակելի շինությունների կառուցման նախագիծը, այդ կերպ շրջանը իրար կկապի Երուսաղեմն ու Մաալե-Ադումիմը և կխախտի Պաղեստինյան ինքնավարության տարածքային ամբողջականությունը։ 2026 թվականի օգոստոսին իսրայելական իշխանությունները մրցույթ հայտարարեցին այս նախագծի իրականացման համար։