https://arm.sputniknews.ru/20260821/trampy-petq-e-hamvozi-alievin-amerikaci-pvordzagety-haj-gerineri-masin-106000218.html
Թրամփը պետք է համոզի Ալիևին. ամերիկացի փորձագետը` հայ գերիների մասին
Թրամփը պետք է համոզի Ալիևին. ամերիկացի փորձագետը` հայ գերիների մասին
Sputnik Արմենիա
Փորձագետը նշում է՝ քանի դեռ գերիներն ազատված չեն, հայերը խաղաղության պայմանագիրը վերջնական չեն համարի։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T23:11+0400
2026-08-21T23:11+0400
2026-08-21T23:11+0400
հայաստան
գերի
ադրբեջան
ամն
դոնալդ թրամփ
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104619601_0:49:945:581_1920x0_80_0_0_4a3d9e4bfe6a070c20fefb4479a94bec.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է համոզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ գերիներին։ Այս մասին ասված է քաղաքական ռիսկերի և միջազգային առևտրի հարցերով ամերիկացի փորձագետ Դարրեն Սփինքի հոդվածում, որը հրապարակվել է «The Washington Times»-ում։Հոդվածի հեղինակի կարծիքով՝ գերիների ազատ արձակումը Հայաստանի իշխանություններին կդրդեր առաջ մղել խաղաղության համաձայնագիրը։Փորձագետը համոզված է, որ հայերը խաղաղության պայմանագիրը վերջնական չեն համարի, քանի դեռ հարազատները սպասում են գերիներին։Ինչպես նշել է Սփինքը, ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Ֆրանսիան, նույնպես բարձրացրել են այս հարցը և պահանջել ազատ արձակել Բաքվում պահվող հայերին։ Նա մասնավորապես մեջբերել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք նշել են, թե գերիներին ազատ արձակելը բարի կամքի դրսևորում կլիներ և կնպաստեր կայուն խաղաղությանը։Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Թրամփն ազդեցության որոշակի լծակներ ունի։Փորձագետը համոզված է, որ TRIPP նախագիծը կարող է առևտրային նոր ուղիներ բացել, իսկ գերիների ազատ արձակումը կապահովի համաձայնագրի մարդասիրական հիմքը։ Եթե Թրամփին հաջողվի հասնել երկուսին էլ, ապա նա կուժեղացնի համաձայնագրի երկարաժամկետ ազդեցությունը։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104619601_53:0:893:630_1920x0_80_0_0_16f592b37d1afc38553deae50b473449.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, ադրբեջան, ամն, դոնալդ թրամփ, իլհամ ալիև
հայաստան, գերի, ադրբեջան, ամն, դոնալդ թրամփ, իլհամ ալիև
Թրամփը պետք է համոզի Ալիևին. ամերիկացի փորձագետը` հայ գերիների մասին
Փորձագետը նշում է՝ քանի դեռ գերիներն ազատված չեն, հայերը խաղաղության պայմանագիրը վերջնական չեն համարի։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է համոզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ գերիներին։ Այս մասին ասված է քաղաքական ռիսկերի և միջազգային առևտրի հարցերով ամերիկացի փորձագետ Դարրեն Սփինքի հոդվածում, որը հրապարակվել է «The Washington Times»-ում։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ գերիների ազատ արձակումը Հայաստանի իշխանություններին կդրդեր առաջ մղել խաղաղության համաձայնագիրը։
Փորձագետը համոզված է, որ հայերը խաղաղության պայմանագիրը վերջնական չեն համարի, քանի դեռ հարազատները սպասում են գերիներին։
Ինչպես նշել է Սփինքը, ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Ֆրանսիան, նույնպես բարձրացրել են այս հարցը և պահանջել ազատ արձակել Բաքվում պահվող հայերին։ Նա մասնավորապես մեջբերել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք նշել են, թե գերիներին ազատ արձակելը բարի կամքի դրսևորում կլիներ և կնպաստեր կայուն խաղաղությանը։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Թրամփն ազդեցության որոշակի լծակներ ունի։
«Նա պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզի ազատ արձակել 19 հայ գերիներին՝ որպես Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլ և հաշտեցմանը ձգտելու դրսևորում»,-նշում է հոդվածի հեղինակը։
Փորձագետը համոզված է, որ TRIPP նախագիծը կարող է առևտրային նոր ուղիներ բացել, իսկ գերիների ազատ արձակումը կապահովի համաձայնագրի մարդասիրական հիմքը։ Եթե Թրամփին հաջողվի հասնել երկուսին էլ, ապա նա կուժեղացնի համաձայնագրի երկարաժամկետ ազդեցությունը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: