https://arm.sputniknews.ru/20260821/rd-zun-nvor-harvatsner-e-hascrel-ukrainaji-naverin-ev-navahangistnerin-pn-105991998.html
ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին. ՊՆ
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը նշել է, որ հարձակումների ընթացքում ԱԹՍ–ներ են գործարկվել։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T20:37+0400
2026-08-21T20:37+0400
2026-08-21T20:43+0400
ռուսաստան
ուկրաինա
նավ
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը օրվա ընթացքում նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող նավահանգիստներին և ծովային նավերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածներով խոցվել է «Չեռնոմորսկ» նավահանգստում Ուկրաինայի ռազմածովային ուժերի պարեկային մոտորանավակը, որն ուղեկցում էր ռազմական բեռներով ծովային նավերին, ինչպես նաև «Յուժնի» նավահանգստում գտնվող վառելիքաքսուքային նյութերի պահեստարանը և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք նախատեսված են ռազմական նշանակության բեռների պահպանման համար:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, նավ, նավահանգիստ
ռուսաստան, ուկրաինա, նավ, նավահանգիստ
ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին. ՊՆ
20:37 21.08.2026 (Թարմացված է: 20:43 21.08.2026) Գերատեսչությունը նշել է, որ հարձակումների ընթացքում ԱԹՍ–ներ են գործարկվել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը օրվա ընթացքում նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար գործող նավահանգիստներին և ծովային նավերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածներով խոցվել է «Չեռնոմորսկ» նավահանգստում Ուկրաինայի ռազմածովային ուժերի պարեկային մոտորանավակը, որն ուղեկցում էր ռազմական բեռներով ծովային նավերին, ինչպես նաև «Յուժնի» նավահանգստում գտնվող վառելիքաքսուքային նյութերի պահեստարանը և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք նախատեսված են ռազմական նշանակության բեռների պահպանման համար:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։