00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
44 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պրոբացիայի ծառայության պաշտոնյաներն ու Ջրվեժի փոխհամայնքապետը մեղադրվում են կեղծիքի մեջ

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2026
Բաժանորդագրվել
Գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել և՛ պաշտոնյաներին, և՛ ևս 3 անձի։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու և ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալը, չարաշահել է ծառայողական լիազորությունները։ Նա մի խումբ անձանց հետ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Նախաքննությամբ պարզվել է, որ այդ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը պարտավորված է եղել պատժի կատարման ընթացքում ամսվա մեջ առնվազն 1 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր, բայց չի իրականացրել դա ու նույն մարմնի 2 գլխավոր ծառայողի հետ նախնական համաձայնությամբ կազմել է կեղծ արձանագրություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Ջրվեժի համայնքապետի տեղակալն էլ չի վերահսկել քաղաքացու՝ հանրային աշխատանքի կատարման ընթացքը, ավելին՝ ստորագրել է Պրոբացիայի ծառայության պաշտոնյայի կազմած կեղծ փաստաթուղթը։
Նշված արարքների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, չի բացահայտվել քաղաքացու կողմից հանրային աշխատանքներից խուսափելու փաստը, քանի որ այդ դեպքում հանրային աշխատանքները պետք է փոխարինվեին ազատազրկմամբ:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել պաշտոնական կեղծիքի, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել․ ԿԸՀ նախագահ
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալին նույնպես նույն մեղադրանքն է առաջադրվել։
Մեղադրանքներ են ներկայացվել նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի 2 գլխավոր ծառայողի և հանրային աշխատանքներ չկատարած քաղաքացուն:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0