https://arm.sputniknews.ru/20260821/omann-u-irany-qnnarkel-en-hvormuzi-neghuci-teman-106000773.html
Օմանն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի թեման
Օմանն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի թեման
Sputnik Արմենիա
Մասկատն ու Թեհրանը մտադիր են աջակցել կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու խաղաղ լուծումների որոնմանը։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T23:53+0400
2026-08-21T23:53+0400
2026-08-21T23:53+0400
օման
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_0:160:3072:1888_1920x0_80_0_0_699de6e30f917d75cc44f08e5de5edf7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Բադր բեն Համադ ալ-Բուսաիդին և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավարկության վերականգնման հարցը։ Այս մասին հայտնում է օմանական ONA լրատվական գործակալությունը։Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և երկխոսության ու բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղիները։Գործակալության տվյալներով՝ Մասկատն ու Թեհրանը մտադիր են աջակցել կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու խաղաղ լուծումների որոնմանը՝ մնացած տարաձայնությունները վերացնելու համար` հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահերը։Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ էներգակիրների համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներից մեկը։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին այս նեղուցով նավարկության ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է։ Վերջին օրերին խոշոր նավթատար լցանավերն ու գազատար նավերը գրեթե դադարել են օգտագործել այս երթուղին։Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցով անցումն ազատ կլինի. ԱԳՆ
օման
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_171:0:2902:2048_1920x0_80_0_0_cebf3d0ee317de45732e745cbcee3bbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
օման, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Օմանն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի թեման
Մասկատն ու Թեհրանը մտադիր են աջակցել կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու խաղաղ լուծումների որոնմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Բադր բեն Համադ ալ-Բուսաիդին և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավարկության վերականգնման հարցը։ Այս մասին հայտնում է օմանական ONA լրատվական գործակալությունը։
«Նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում նավարկության հետ կապված իրավիճակի զարգացումները և ընդգծել են գործնական համաձայնությունների հասնելու համար բանակցությունները շարունակելու կարևորությունը, որոնք կնպաստեն նավարկության ազատության և անխափանության վերականգնմանը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և երկխոսության ու բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղիները։
Գործակալության տվյալներով՝ Մասկատն ու Թեհրանը մտադիր են աջակցել կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու խաղաղ լուծումների որոնմանը՝ մնացած տարաձայնությունները վերացնելու համար` հաշվի առնելով բոլոր մասնակիցների շահերը։
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ էներգակիրների համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներից մեկը։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին այս նեղուցով նավարկության ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է։ Վերջին օրերին խոշոր նավթատար լցանավերն ու գազատար նավերը գրեթե դադարել են օգտագործել այս երթուղին։