00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը․ ինչն է տպավորել մասնակիցներին

© Sputnik / Mikhail Bogachev14-й модуль проекта "Sputnik Pro на Зубовском"
14-й модуль проекта Sputnik Pro на Зубовском - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2026
Բաժանորդագրվել
Նախագծի օգոստոսյան ծրագրին մասնակցել են լրագրողներ, բլոգերներ, SMM և PR մասնագետներ Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik, Ելիզավետա Բորիսենկո. Մոսկվայում ավարտվել է «SputnikPro-ն Զուբովսկիում» նախագծի 14-րդ մոդուլը։ Սա այս տարվա ընթացքում SputnikPro–ի երկրորդ ծրագիրն էր, որին մասնակցում էին լրագրողներ, բլոգերներ, SMM և PR մասնագետներ յոթ երկրից՝ Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։
© Sputnik / Mikhail Bogachev

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը - Sputnik Արմենիա
1/3

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

© Sputnik / Mikhail Bogachev

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը - Sputnik Արմենիա
2/3

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

© Sputnik / Mikhail Bogachev

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը - Sputnik Արմենիա
3/3

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

1/3

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

2/3

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

3/3

Մոսկվայում կայացել է SputnikPro-ի 14–րդ մոդուլը

Հինգ օր շարունակ՝ օգոստոսի 17-21-ը, գործակալության առաջատար աշխատակիցները դասախոսություններ և վարպետության դասեր անցկացրին ժամանակակից մեդիաոլորտի առանցքային ուղղություններով։ Դրանց թվում էին ժամանակակից ռադիոյի «ներքին խոհանոցը», նորություններ գրելու գործընթացը, ինչպես նաև ռազմական թղթակցի աշխատանքը։
Դասընթացի հիմնական թեմաներից մեկը արհեստական բանականության հետ աշխատանքն էր։ Մասնակիցներին ներկայացրին ԱԲ-ի հետ աշխատանքի հիմնական մեթոդներն ու հնարքները և պատմեցին, թե ինչպես կարելի է դրանից առավելագույն օգուտ ստանալ։
«Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, շատ բաներ մենք բավականին վաղուց ենք կիրառում։ Բայց դրանք ավելի շատ տեխնիկական, օժանդակ բնույթ են կրում։ Անշուշտ, արհեստական բանականությանը մենք չենք հանձնարարում մեր փոխարեն հոդվածներ ու նորություններ գրել, բայց ինչ վերաբերում է վերծանմանը, թարգմանություններին, ենթագրերին, մոնտաժին, այդ ամենն օգտագործվում է»,-մոդուլի բացմանը պատմեց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդիրենկոն։
Մասնակիցները շեշտեցին, որ այս թեմայով դասախոսություններն իսկապես հետաքրքիր էին․ նույնիսկ ծանոթ թեմաները նոր տեսանկյունից էին մատուցվում։
«Օրինակ՝ եu սովորեցի տարբերել իրական լուսանկարը ԱԲ-ով ստեղծվածից։ Մեզ նաև սովորեցրին ճիշտ վերնագրել տեքստերը, ես իմ աշխատանքում անպայման կկիրառեմ այս գիտելիքները»,- ասաց ղազախստանցի մասնակից Այդանա Նագիևան։
Մոդուլի ընթացքում մասնակիցները այցելեցին վիրտուալ ստուդիա, լսեցին դասախոսություններ տեսանյութերի հետ աշխատանքի վերաբերյալ՝ ինչպես ճիշտ նկարահանել, մոնտաժել և ստեղծել վիրուսային տեսանյութեր։
«Հիմա տեսանյութերի արտադրության ժամանակակից ձևաչափերը թույլ են տալիս լուսաբանել բոլոր թեմաները․ դրանք թե՛ հարցազրույցի ձևաչափերն են, թե՛ կարճ տեսամեկնաբանությունները։ Մենք պատրաստում ենք անիմացիոն պատմություններ, որոնց օգնությամբ ցանկանում ենք փոխանցել գլխավոր միտքը»,-ասաց մերձավոր արտասահմանի և Բալթյան երկրներում Sputnik–ի բովանդակության ստեղծման վարչության ղեկավար Ելենա Զագորոդնյայան։
Ինչպես մեզ պատմեցին մոդուլի մասնակիցները, Sputnik Pro-ի գլխավոր արժեքներից մեկն այն է, որ ստացած գիտելիքները կարելի է կիրառել ոչ միայն լրագրողական աշխատանքում, այլև տարբեր ոլորտներում, օրինակ` բլոգ վարել, անձնական բրենդի առաջխաղացում և այլն։
«Ինձ թվում է` հիմա առանց սոցցանցերի հնարավոր չէ աշխատել որևէ ոլորտում։ Նոր գիտելիքները գերազանց հնարավորություն են քո անձնական բրենդը առանց SMM մասնագետի առաջ մղելու համար»,- պատմեց Սևարա Օրոլովան Ուզբեկստանից։
SputnikPro-ն ոչ միայն նոր հմտություններ ձեռք բերելու, այլև ընկերներ գտնելու և նոր վայրեր բացահայտելու հնարավորություն է։ Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին Մոսկվայում։
«Մեր բախտը բերեց, որ մեր ծրագիրը ճկուն է։ Դասերի ժամանակ մենք կարող ենք շատ բան իմանալ, իսկ հետո բավականին ազատ ժամանակ կա, որը կարելի է լավ օգտագործել։ Օրինակ՝ երեկ մենք ուսումնասիրում էինք Մոսկվայի տեսարժան վայրերը»,- Sputnik-ին իր տպավորությունները պատմեց Միլենա Սնյատովսկայան Աբխազիայից։
Մոդուլի վերջին օրը բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց նախագծերը, որոնք ստեղծել էին հինգ օրվա ընթացքում, իսկ ծրագրի վերջում ստացան մասնակցության դիպլոմներ։
Հիշեցնենք՝ «SputnikPro-ն Զուբովսկիում» նախագիծը Մերձավոր արտասահմանի և Բալթյան երկրների մուլտիմեդիոն կենտրոնների տնօրենության նախաձեռնությունն է ԱՊՀ երկրների լրագրողների համար։ 2023 թվականից ի վեր նախագծին մասնակցել է 168 լրագրող 11 երկրից։ Այս տարի գործակալության աշխատանքին կկարողանան ծանոթանալ և իրենց մասնագիտական հմտությունները բարձրացնել մերձավոր արտերկրի ԶԼՄ-ների ևս 24 ներկայացուցիչներ։ Առջևում սեպտեմբերյան և հոկտեմբերյան ծրագրերն են։
Լրահոս
0