https://arm.sputniknews.ru/20260821/lzhhi-vra-ukrainakan-hardzakumneri-hetevanqvov-1-mard-zvohvel-e-8-y-viravvorvel-105977206.html
ԼԺՀ–ի վրա ուկրաինական հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
ԼԺՀ–ի վրա ուկրաինական հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
Sputnik Արմենիա
Սևերոդոնեցկում հարված է հասցվել մասնավոր տանը։ Վիրավորվել են 47-ամյա տղամարդ և կին, ինչպես նաև 10-ամյա երեխա։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T15:02+0400
2026-08-21T15:02+0400
2026-08-21T15:02+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
լուգանսկ
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102477755_0:0:1280:720_1920x0_80_0_0_cd953eb49b41779428aa2239371898a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետ Լեոնիդ Պասեչնիկը։«Թշնամին կրկին հարձակվել է հանրապետության վրա։ Դժբախտաբար, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, նրանց թվում` մեկ անչափահաս», - գրել է Պասեչնիկը Max–ում։Սևերոդոնեցկում հարված է հասցվել մասնավոր տանը։ Վիրավորվել են 47-ամյա տղամարդ և կին, ինչպես նաև 10-ամյա երեխա։Սվատովսկի քաղաքային շրջանում բնակելի շենքի վրա անօդաչուի հարձակման հետևանքով 70-ամյա կին է զոհվել։ Սվատովսկի քաղաքային շրջանում, ինչպես նաև Լիսիչանսկում, հարվածների տակ մեքենաներ են հայտնվել։ Տուժել են 59-ամյա կին և 75-ամյա տղամարդ։Եվս երկու մարդ՝ 44 և 51 տարեկան տղամարդիկ, տուժել են Ռուբիժնոյե և Կրեմենսկոյեի քաղաքային շրջաններում։Վերջին 24 ժամվա ընթացքում ԱԹՍ–ների հարձակման են ենթարկվել մեքենաներ նաև Լուգանսկում և Կիրովսկում։ Վնասվել են քաղաքացիական, կոմունալ և արդյունաբերական ենթակառուցվածքների օբյեկտներ։
լուգանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102477755_160:0:1120:720_1920x0_80_0_0_d7fc4513b3298f56d8bd91501d73028f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ
լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ
ԼԺՀ–ի վրա ուկրաինական հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
Սևերոդոնեցկում հարված է հասցվել մասնավոր տանը։ Վիրավորվել են 47-ամյա տղամարդ և կին, ինչպես նաև 10-ամյա երեխա։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Այս մասին հայտնել է մարզպետ Լեոնիդ Պասեչնիկը։
«Թշնամին կրկին հարձակվել է հանրապետության վրա։ Դժբախտաբար, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, նրանց թվում` մեկ անչափահաս», - գրել է Պասեչնիկը Max–ում։
Սևերոդոնեցկում հարված է հասցվել մասնավոր տանը։ Վիրավորվել են 47-ամյա տղամարդ և կին, ինչպես նաև 10-ամյա երեխա։
Սվատովսկի քաղաքային շրջանում բնակելի շենքի վրա անօդաչուի հարձակման հետևանքով 70-ամյա կին է զոհվել։ Սվատովսկի քաղաքային շրջանում, ինչպես նաև Լիսիչանսկում, հարվածների տակ մեքենաներ են հայտնվել։ Տուժել են 59-ամյա կին և 75-ամյա տղամարդ։
«Սլավյանոսերբսկի քաղաքային շրջանում անօդաչու թռչող սարքը հարձակվել է լոկոմոտիվի վրա, վիրավորվել է մեքենավարի օգնական», – հավելել է Պասեչնիկը։
Եվս երկու մարդ՝ 44 և 51 տարեկան տղամարդիկ, տուժել են Ռուբիժնոյե և Կրեմենսկոյեի քաղաքային շրջաններում։
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱԹՍ–ների հարձակման են ենթարկվել մեքենաներ նաև Լուգանսկում և Կիրովսկում։ Վնասվել են քաղաքացիական, կոմունալ և արդյունաբերական ենթակառուցվածքների օբյեկտներ։