https://arm.sputniknews.ru/20260821/het-bereq-hin-nikvolin-qristine-vardanjany-anklavneri-masin-105973041.html
Հետ բերեք հին Նիկոլին. Քրիստինե Վարդանյանը` անկլավների մասին
Հետ բերեք հին Նիկոլին. Քրիստինե Վարդանյանը` անկլավների մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է` Ադրբեջանը մի նպատակով է ուզում Տիգրանաշենը, և այդ նպատակն է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը` ամբողջությամբ շրջափակման... 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T13:35+0400
2026-08-21T13:35+0400
2026-08-21T13:40+0400
անկլավ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
քրիստինե վարդանյան
սահմանադրություն
ոսկեպար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87912277_0:0:870:489_1920x0_80_0_0_ed09db5cfea3e4cbff662bd4c1b8dade.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը համոզված է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար միտումավոր է Տիգրանաշենն անվանում ադրբեջանական անվանումով` հող նախապատրաստելով դրա հանձնման համար։ Օգոստոսի 20–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Տիգրանաշենը (ընդ որում` ՀՀ վարչապետը Տիգրանաշենն անվանել էր ադրբեջանական` Քյարքի անունով), ինչպես նաև Բարխուդարլուն, Սոֆուլուն և Վերին Ոսկեպարը (վերջին բնակավայրը նույնպես անվանել էր ադրբեջանական անունով` Յուխարի Ասկիպարան) Հայաստանի տարածք չեն, և որ Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում դրանք դուրս են ՀՀ 29743 քառ կմ տարածքից:Մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները. ՓաշինյանԱյնուհետև Վարդանյանը միացրեց 2022 թ. մի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ որքան ուսումնասիրում են բոլոր հնարավոր փաստաթղթերը, անկլավների գոյության իրավական հիմք այդ պահի դրությամբ չեն գտել։ Նա նշեց, որ տարբեր տարիներին Հայաստանում ապրել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, և դա չի նշանակում, որ մեր երկրում ունենք, օրինակ, իրանական, ադրբեջանական կամ ռուսական տարածքներ։ «Երբ մենք ասում ենք, որ Սահմանադրությունը չէ կոնֆլիկտածին, այլ ՔՊ–ն է կոնֆլիկտածին, սա նկատի ունենք. ի՞նչ է նշանակում` երկրի ղեկավարն ասի, որ ես հիմա փաստացի ունեմ այլ երկրի տարածք։ Սա եթե պատերազմի հրավերք չէ, բա ի՞նչ է։ Ադրբեջանը մի նպատակով է ուզում Տիգրանաշենը, և այդ նպատակն է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը` ամբողջությամբ շրջափակման մեջ վերցնելով մեր երկիրը»,– ընդգծեց պատգամավորը։Վարդանյանն ավելացրեց` ամեն սահմանազատումից հետո, երբ Փաշինյանը հայտարարում է` այս հատվածը տալիս ենք Ադրբեջանին, փոխարենը այլ բան ենք ստանալու, մինչ օրս այդ «այլ բանը» չի ստացվել։Հիշեցնենք` Google քարտեզում Տիգրանաշենն ադրբեջանական անվանման հիշատակում եղել է դեռ 2025 թվականի նոյեմբերին, բայց հստակ երբ է փոխվել` անհայտ է։ Մի բան է պարզ` դա արվել է 2021 թվականից հետո։ Փոփոխությունը տեղի է ունեցել միջազգային (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն) տարբերակում։ Հայերեն և ռուսերեն տարբերակներում անվանումների 2 տարբերակն էլ կա։
ադրբեջան
ոսկեպար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87912277_108:0:763:491_1920x0_80_0_0_14cc3c8ba038b5c3c61737c7f7a2b08e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկլավ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, քրիստինե վարդանյան, սահմանադրություն, ոսկեպար
անկլավ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, քրիստինե վարդանյան, սահմանադրություն, ոսկեպար
Հետ բերեք հին Նիկոլին. Քրիստինե Վարդանյանը` անկլավների մասին
13:35 21.08.2026 (Թարմացված է: 13:40 21.08.2026) Ընդդիմադիր պատգամավորը համոզված է` Ադրբեջանը մի նպատակով է ուզում Տիգրանաշենը, և այդ նպատակն է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը` ամբողջությամբ շրջափակման մեջ վերցնելով մեր երկիրը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը համոզված է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար միտումավոր է Տիգրանաշենն անվանում ադրբեջանական անվանումով` հող նախապատրաստելով դրա հանձնման համար։
Օգոստոսի 20–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Տիգրանաշենը (ընդ որում` ՀՀ վարչապետը Տիգրանաշենն անվանել էր ադրբեջանական` Քյարքի անունով), ինչպես նաև Բարխուդարլուն, Սոֆուլուն և Վերին Ոսկեպարը (վերջին բնակավայրը նույնպես անվանել էր ադրբեջանական անունով` Յուխարի Ասկիպարան) Հայաստանի տարածք չեն, և որ Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում դրանք դուրս են ՀՀ 29743 քառ կմ տարածքից:
Այնուհետև Վարդանյանը միացրեց 2022 թ. մի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ որքան ուսումնասիրում են բոլոր հնարավոր փաստաթղթերը, անկլավների գոյության իրավական հիմք այդ պահի դրությամբ չեն գտել։
«Ելույթս կարելի էր վերնագրել` «Հետ բերեք հին Նիկոլին»։ Հիմա հարց է առաջանում` ուսումնասիրությունները շարունակել եք ու նոր հիմքեր եք գտե՞լ։ Եթե այո, ներկայացրե՛ք, հակառակ դեպքում ի՞նչ իրավունքով եք ամենաբարձր ամիբիոններից կանգնում ու հայկական բնակավայրերն անվանում ադրբեջանական անվանումներով»,– ընդգծեց Վարդանյանը` հիշեցնելով, որ մեր բոլոր բնակավայրերն էլ ունեն ադրբեջանական անվանումներ, այդ թվում Երևանը, Սևանը, Սյունիքը։
Նա նշեց, որ տարբեր տարիներին Հայաստանում ապրել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, և դա չի նշանակում, որ մեր երկրում ունենք, օրինակ, իրանական, ադրբեջանական կամ ռուսական տարածքներ։
«Երբ մենք ասում ենք, որ Սահմանադրությունը չէ կոնֆլիկտածին, այլ ՔՊ–ն է կոնֆլիկտածին, սա նկատի ունենք. ի՞նչ է նշանակում` երկրի ղեկավարն ասի, որ ես հիմա փաստացի ունեմ այլ երկրի տարածք։ Սա եթե պատերազմի հրավերք չէ, բա ի՞նչ է։ Ադրբեջանը մի նպատակով է ուզում Տիգրանաշենը, և այդ նպատակն է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը` ամբողջությամբ շրջափակման մեջ վերցնելով մեր երկիրը»,– ընդգծեց պատգամավորը։
Վարդանյանն ավելացրեց` ամեն սահմանազատումից հետո, երբ Փաշինյանը հայտարարում է` այս հատվածը տալիս ենք Ադրբեջանին, փոխարենը այլ բան ենք ստանալու, մինչ օրս այդ «այլ բանը» չի ստացվել։
Հիշեցնենք` Google քարտեզում Տիգրանաշենն ադրբեջանական անվանման հիշատակում եղել է դեռ
2025 թվականի նոյեմբերին, բայց հստակ երբ է փոխվել` անհայտ է։ Մի բան է պարզ` դա արվել է 2021 թվականից հետո։ Փոփոխությունը տեղի է ունեցել միջազգային (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն) տարբերակում։ Հայերեն և ռուսերեն տարբերակներում անվանումների 2 տարբերակն էլ կա։