https://arm.sputniknews.ru/20260821/der-dzhvarutjamb-em-havatum-juri-saribekjany-veradardzel-e-hjusisajin-beveric-105994890.html
«Դեռ դժվարությամբ եմ հավատում». Յուրի Սարիբեկյանը վերադարձել է Հյուսիսային բևեռից
«Դեռ դժվարությամբ եմ հավատում». Յուրի Սարիբեկյանը վերադարձել է Հյուսիսային բևեռից
Sputnik Արմենիա
Հայ պատանին մասնակցել է «Գիտելիքի սառցահատ» արշավախմբին։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T21:09+0400
2026-08-21T21:09+0400
2026-08-21T21:09+0400
հայաստան
դպրոցական
սառցահատ
«գիտելիքների սառցահատ» նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105989917_0:0:1280:721_1920x0_80_0_0_6d323f819e912d95e34dfa9ec2feefaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Դպրոցական Յուրի Սարիբեկյանը, որը ատոմային սառցահատով մեկնել էր Հյուսիսային բևեռ, անչափ տպավորված է վերադարձել ուղևորությունից։«Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ ես դարձել եմ այն քչերից մեկը, ով եղել է Հյուսիսային բևեռում: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը նման մեծածավալ միջազգային նախագծում», – պատմել է Յուրին Հայաստանում Ռուսական տանը։Սարիբեկյանը Հայաստանը ներկայացրել է «Ռոսատոմի» «Գիտելիքի սառցահատ» գիտալուսավորչական 7-րդ արշավախմբում:10 օրվա ընթացքում միջազգային թիմը «Հաղթանակի 50 տարի» ատոմային սառցահատով անցել է Մուրմանսկ-Հյուսիսային բևեռ-Ֆրանց Իոսիֆի երկիր-Մուրմանսկ երթուղով: Արշավախմբի կազմում ընդգրկված էին 68 դպրոցականներ և քոլեջների սաներ Ռուսաստանից և 22 այլ երկրներից:Հյուսիսային լայնության 90° կոորդինատում Յուրին մյուս մասնակիցների հետ բարձրացրել է Հայաստանի դրոշը և միացել խորհրդանշական ակցիային՝ միջազգային շուրջպարին:«Ես տեսա Արկտիկայի յուրահատուկ բնությունը, ծանոթացա տարբեր երկրների իմ հասակակիցների հետ, նոր գիտելիքներ ձեռք բերեցի և հասկացա, թե որքան հնարավորություններ է բացում գիտությունը։ Այդ պատմությունը ես կհիշեմ ընդմիշտ», – ասել է դպրոցականը։2024 թվականից միջազգային դարձած մրցույթի շնորհիվ բևեռ են մեկնել աշխարհի 15 երկրի երեխաներ, այդ թվում՝ հայաստանցի դպրոցական Արթուր Շառյանը։ 2025 թվականին Հայաստանից մասնակցել է Ալինա Մնոյանը։Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ անցկացվող «Գիտելիքի սառցահատ» միջազգային մրցույթի հաղթողներից է: Մեծամոր քաղաքի հիմնական դպրոցներից մեկի շրջանավարտն, ատոմային էներգետիկների ընտանիքից է և «Խաղաղ ատոմ» հասարակական կազմակերպության ակտիվիստ: Նա նույնպես ցանկանում է դառնալ ատոմային մասնագետ։
https://arm.sputniknews.ru/20260812/haj-dprvocakannery-2-medal-en-nvatshel-arhestakan-banakanutjan-mijazgajin-olimpiadajum-105677176.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105989917_143:0:1280:853_1920x0_80_0_0_570ad82431365678f2934065a463cdda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոցական, սառցահատ, «գիտելիքների սառցահատ» նախագիծ
հայաստան, դպրոցական, սառցահատ, «գիտելիքների սառցահատ» նախագիծ
«Դեռ դժվարությամբ եմ հավատում». Յուրի Սարիբեկյանը վերադարձել է Հյուսիսային բևեռից
Հայ պատանին մասնակցել է «Գիտելիքի սառցահատ» արշավախմբին։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Դպրոցական Յուրի Սարիբեկյանը, որը ատոմային սառցահատով
մեկնել էր Հյուսիսային բևեռ, անչափ տպավորված է վերադարձել ուղևորությունից։
«Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ ես դարձել եմ այն քչերից մեկը, ով եղել է Հյուսիսային բևեռում: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը նման մեծածավալ միջազգային նախագծում», – պատմել է Յուրին Հայաստանում Ռուսական տանը։
Սարիբեկյանը Հայաստանը ներկայացրել է «Ռոսատոմի» «Գիտելիքի սառցահատ» գիտալուսավորչական 7-րդ արշավախմբում:
10 օրվա ընթացքում միջազգային թիմը «Հաղթանակի 50 տարի» ատոմային սառցահատով անցել է Մուրմանսկ-Հյուսիսային բևեռ-Ֆրանց Իոսիֆի երկիր-Մուրմանսկ երթուղով: Արշավախմբի կազմում ընդգրկված էին 68 դպրոցականներ և քոլեջների սաներ Ռուսաստանից և 22 այլ երկրներից:
Հյուսիսային լայնության 90° կոորդինատում Յուրին մյուս մասնակիցների հետ բարձրացրել է Հայաստանի դրոշը և միացել խորհրդանշական ակցիային՝ միջազգային շուրջպարին:
«Ես տեսա Արկտիկայի յուրահատուկ բնությունը, ծանոթացա տարբեր երկրների իմ հասակակիցների հետ, նոր գիտելիքներ ձեռք բերեցի և հասկացա, թե որքան հնարավորություններ է բացում գիտությունը։ Այդ պատմությունը ես կհիշեմ ընդմիշտ», – ասել է դպրոցականը։
2024 թվականից միջազգային դարձած մրցույթի շնորհիվ բևեռ են մեկնել աշխարհի 15 երկրի երեխաներ, այդ թվում՝ հայաստանցի դպրոցական Արթուր Շառյանը։ 2025 թվականին Հայաստանից մասնակցել է Ալինա Մնոյանը։
Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ անցկացվող «Գիտելիքի սառցահատ» միջազգային մրցույթի հաղթողներից է: Մեծամոր քաղաքի հիմնական դպրոցներից մեկի շրջանավարտն, ատոմային էներգետիկների ընտանիքից է և «Խաղաղ ատոմ» հասարակական կազմակերպության ակտիվիստ: Նա նույնպես ցանկանում է դառնալ ատոմային մասնագետ։