Զարեհ Սինանյանի և Ծովինար Թադևոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Հրապարակ»
10:01 20.08.2026 (Թարմացված է: 10:06 20.08.2026)

Զարեհ Սինանյան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Սինանյանին փոխարինողի անուն է արդեն շրջանառվում, իսկ Թադևոսյանի համար Սրբուհի Գալյանն է բարեխոսել:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության բարձր օղակներում քննարկվում են սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի պաշտոնանկության հարցերը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշվում է, որ Սինանյանի պաշտոնի թեկնածուի անունն էլ է շրջանառվում․ նա հուլիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատված սփյուռքահայ Դանիել Դանիելյանն է, որը ԿԳՄՍՆ-ում համակարգում էր մշակույթի ոլորտը։
«Ինչ վերաբերում է ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանին, որին հենց առաջին օրվանից համակարգը չընդունեց իր երիտասարդ տարիքի և սեռի պատճառով, նրա աշխատանքից դժգոհություններն այնքան շատ են, որ դրանք հասել են ամենավերև։ Սակայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամեն գնով պահում է իր ընկերուհուն և անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինյանին՝ էլի շանս տալ նրան, ու առաջարկել է համակարգի հետ կապված քննարկում կազմակերպել վարչապետի մոտ, որտեղ իրենք կապացուցեն, որ, անկախ դժգոհություններից, իրականում Թադևոսյանը լավ է աշխատում։ Ասում են՝ Փաշինյանը համաձայնել է քննարկման առաջարկին»,- գրում է թերթը:
Պարբերականը նշում է նաև, որ ՔԿԾ պետի պաշտոնանկության հարցում ամենաշահագրգիռը նրա տեղակալն է, որը պետի աթոռին նստելու հավակնություններ ունի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթ գրել էր, որ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելու շուրջ քննարկումներ են ընթանում: Նշվել էր նաև, որ այդ պաշտոնին հավակնում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթ գրել էր, որ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելու շուրջ քննարկումներ են ընթանում: Նշվել էր նաև, որ այդ պաշտոնին հավակնում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը: