Ռուս զբոսաշրջիկները Հայաստանում շատ լավ են զգում իրենց. Մեխակ Ապրեսյան
Բաժանորդագրվել
Զբոսաշրջությունը Հայաստանում աճում է։ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է առաջին կիսամյակի արդյունքներն ու մարտահրավերները։
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել ավելի քան 1 միլիոն 41 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.8 տոկոսով։ Այս մասին «Ուրիշ նորությունների» եթերում ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով` աճը պայմանավորված է ինչպես Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացմամբ, այնպես էլ զբոսաշրջային արդյունքի բազմազանեցմամբ։
«Մարկետինգային քաղաքականությունը բավականին ակտիվ է իրականացվում, սակայն անհրաժեշտ է, որ պետությունը միջոցներ չխնայի և ավելի մեծ ռեսուրսներ ուղղի համաշխարհային շուկայում Հայաստանի ներկայացմանն ու գովազդին»,– նշել է Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին փոխվել է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարիքային խումբը․ եթե նախկինում այցելուների ավելի քան 60 տոկոսը միջին և բարձր տարիքի մարդիկ էին, ապա այժմ նույն մասնաբաժինը կազմում են մինչև 44 տարեկան զբոսաշրջիկները։

Միևնույն ժամանակ նա զգուշացրել է անհարկի գնաճի վտանգների մասին։
«Չպետք է թույլ տանք գների անհարկի բարձրացում։ Հյուրանոցները, հանրային սննդի ոլորտը, թանգարանները, չպետք է աճող պահանջարկով պայմանավորված, բարձրացնեն գները, որովհետև դա կարող է բացասաբար ազդել մրցունակության վրա»,– ասել է նա։
Անդրադառնալով զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման հարցին՝ Ապրեսյանն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական զբոսաշրջային գործընկերը․ ռուսաստանցիները կազմում են ընդհանուր այցելությունների շուրջ 40 տոկոսը։
«Ռուսաստանից այցելությունների բացարձակ թիվը չի նվազել, պարզապես աճել են այլ երկրներից այցելությունները, և դրա արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը տոկոսային արտահայտությամբ նվազել է»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին, մասնավորապես հյուսիսային հարևանի հետ հնարավոր խնդիրների խորացմանն ու զբոսաշրջային թվերի հնարավոր անկումներին, Ապրեսյանը նշել է, որ նման կատաստրոֆիկ սցենարներ չի կանխատեսում։
«Ես չեմ կարծում, որ մենք նման խնդիրներ կունենանք, և հույս ունեմ, որ չենք ունենա։ ՄենքՌուսաստանի հետ միշտ էլ ունեցել ենք նորմալ, բարեկամական, համագործակցային հարաբերություններ, և կարծում եմ՝ դրանք կպահպանվեն»,– նշել է նա։
Ապրեսյանի գնահատմամբ՝ Հայաստանը ռուսաստանցիների համար շարունակում է մնալ անվտանգ և բարեկամական ուղղություն։
Ապրեսյանի գնահատմամբ՝ Հայաստանը ռուսաստանցիների համար շարունակում է մնալ անվտանգ և բարեկամական ուղղություն։
«Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում։ Հայաստանը ներկայացվում է որպես ամենաբարեկամական և անվտանգ ուղղություններից մեկը, և մենք պետք է պահպանենք այդ վերաբերմունքը»,– նշել է նա։
Տուրիզմի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր են նաև հարևան շուկաները՝ Վրաստանն ու Իրանը։ Նրա կարծիքով՝ այդ ուղղություններով անհրաժեշտ է ակտիվացնել մարկետինգային քաղաքականությունը, համատեղ փառատոններն ու զբոսաշրջային ծրագրերը։