https://arm.sputniknews.ru/20260820/larvats-iravitshak-hh-karavarutjan-shenqi-mvot-iravapahnery-berman-entarkecin-qaghaqacun-105925463.html
Լարված իրավիճակ ՀՀ կառավարության շենքի մոտ. իրավապահները բերման ենթարկեցին քաղաքացուն
Լարված իրավիճակ ՀՀ կառավարության շենքի մոտ. իրավապահները բերման ենթարկեցին քաղաքացուն
Sputnik Արմենիա
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ կառավարության շենքի մոտ. ոստիկաններն ուժ գործադրելով բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T11:57+0400
2026-08-20T11:57+0400
2026-08-20T12:16+0400
հայաստան
հհ կառավարություն
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105924637_0:1:1280:721_1920x0_80_0_0_6e11315622599959a43d5c4f3a87c3ac.jpg
Գործադիր մարմնի շենքի մոտ կրկին բողոքի ակցիա էին անում Երևանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքի բնակիչները։Վարդաշենցիները, որոնք վթարային վիճակում գտնվող հանրակացարաններում են ապրում, պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է այնտեղ ու արձանագրել, որ մուտքերն առհասարակ դուռ չունեն, աստիճանավանդակները քարուքանդ են, բազրիքներ ընդհանրապես չկան։Նա ընդգծեց՝ հրաժարվում են այդ գումարից ու պահանջում են յուրաքանչյուրի տան չափով տուն տրամադրել:Մեկ այլ վարդաշենցի էլ ասաց, որ հանրակացարանում 2–սենյականոց բնակարան ունեցողին էլ առաջարկում են 9 մլն դրամ, բայց, նրա խոսքով, այս գումարով նույնիսկ «դոմիկ» չեն կարող գնել:Ակցիայի ընթացքում հրմշտոց սկսվեց ոստիկանների և մասնակիցների միջև, մեկ տղամարդու բերման ենթարկեցին։Նա մոր հետ փողոցն էր անցնում, ոստիկանները հրեցին կնոջը, տղամարդն էլ հարվածեց ոստիկանին: Մայրն ու հարևան կանայք ասացին, որ տղամարդը 42 տարեկան է, 10 տարեկանից առողջական խնդիրներ ունի, 2 անգամ գլխի վիրահատություն է տարել, էպիլեպսիայով հիվանդ է: Այդ միջադեպից հետո կնոջ ինքնազգացողությունը վատացավ, նրա համար շտապօգնություն կանչեցին:ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղամարդը տեղափոխվել է ոստիկանության համայնքային բաժին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին
Sputnik Արմենիա
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին
2026-08-20T11:57+0400
true
PT1M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105924637_160:0:1121:721_1920x0_80_0_0_426651e9ea00a6165b40f43cee840662.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հհ կառավարություն, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Լարված իրավիճակ ՀՀ կառավարության շենքի մոտ. իրավապահները բերման ենթարկեցին քաղաքացուն
11:57 20.08.2026 (Թարմացված է: 12:16 20.08.2026) Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ կառավարության շենքի մոտ. ոստիկաններն ուժ գործադրելով բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին։
Գործադիր մարմնի շենքի մոտ կրկին
բողոքի ակցիա էին անում Երևանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքի բնակիչները։
Վարդաշենցիները, որոնք վթարային վիճակում գտնվող հանրակացարաններում են ապրում, պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում:
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է այնտեղ ու արձանագրել, որ մուտքերն առհասարակ դուռ չունեն, աստիճանավանդակները քարուքանդ են, բազրիքներ ընդհանրապես չկան։
«Մեզ վերջին անգամ ընտրություններից առաջ ասացին, որ կապահովեն նորմալ կացարանով, բայց հիմա որոշել են, որ չնչին գումար տան՝ 7.800.000 դրամ (մոտ 21.600 դոլար) 1–սենյականոցների դեպքում, որ մարդիկ տուն առնեն: Այդ 7 մլն-ով նույնիսկ 5 քմ չես կարող գնել: Այսօր ոչ վթարային հանրակացարաններում 12 քմ սենյակներն արժեն 35.000-40.000 դոլար, իսկ բնակարանները 80.000-90.000 դոլարից են սկսվում: Էդ գումարով ո՞նց տուն առնենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա ընդգծեց՝ հրաժարվում են այդ գումարից ու պահանջում են յուրաքանչյուրի տան չափով տուն տրամադրել:
Մեկ այլ վարդաշենցի էլ ասաց, որ հանրակացարանում 2–սենյականոց բնակարան ունեցողին էլ առաջարկում են 9 մլն դրամ, բայց, նրա խոսքով, այս գումարով նույնիսկ «դոմիկ» չեն կարող գնել:
Ակցիայի ընթացքում հրմշտոց սկսվեց ոստիկանների և մասնակիցների միջև, մեկ տղամարդու բերման ենթարկեցին։
Նա մոր հետ փողոցն էր անցնում, ոստիկանները հրեցին կնոջը, տղամարդն էլ հարվածեց ոստիկանին: Մայրն ու հարևան կանայք ասացին, որ տղամարդը 42 տարեկան է, 10 տարեկանից առողջական խնդիրներ ունի, 2 անգամ գլխի վիրահատություն է տարել, էպիլեպսիայով հիվանդ է: Այդ միջադեպից հետո կնոջ ինքնազգացողությունը վատացավ, նրա համար շտապօգնություն կանչեցին:
ՆԳՆ ոստիկանությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղամարդը տեղափոխվել է ոստիկանության համայնքային բաժին։