https://arm.sputniknews.ru/20260820/irann-uzum-e-aragacnel-entakarucvatsqajin-nakhagtsery-rusastani-het-despan-105923826.html
Իրանն ուզում է արագացնել ենթակառուցվածքային նախագծերը Ռուսաստանի հետ. դեսպան
Իրանն ուզում է արագացնել ենթակառուցվածքային նախագծերը Ռուսաստանի հետ. դեսպան
Sputnik Արմենիա
Թեհրանը և Մոսկվան բանակցություններ են վարում և գործնական քայլեր են ձեռնարկում մի շարք ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի վերաբերյալ, նշել է դիվանագետը։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T11:13+0400
2026-08-20T11:13+0400
2026-08-20T11:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84716882_0:0:1600:901_1920x0_80_0_0_6c58e567d6e142e04cf523ea927c627d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանը ցանկանում է արագացնել Ռուսաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը իրավիճակի կայունացումից հետո, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։Մարտի կեսերին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ֆոնին հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացման հարցում հնարավոր դադարի մասին։ Սակայն ավելի ուշ Մոսկվան և Թեհրանը հաստատեցին իրենց տրամադրվածությունը դրանք իրականացնելու համար։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ ռազմական գործողությունների բացակայությանը։Նրա խոսքով` Իրանը և Ռուսաստանը այժմ բանակցություններ են վարում և գործնական քայլեր են ձեռնարկում մի շարք ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի վերաբերյալ։Դեսպանը հավելել է, որ դրանցից ամենակարևորը Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագիծն է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, որի իրականացման պայմանագրի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել, նախատեսվում է դրա ստորագրումը: Նա նաև նշել է, որ կողմերը բանակցություններ են ունեցել էներգետիկ համագործակցության զարգացման, այդ թվում՝ Իրան ռուսական գազի փոխադրման և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ:Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84716882_117:0:1552:1076_1920x0_80_0_0_ee22e72c5fb48bb421f9d1cdd80cc88c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, դեսպան
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, դեսպան
Իրանն ուզում է արագացնել ենթակառուցվածքային նախագծերը Ռուսաստանի հետ. դեսպան
Թեհրանը և Մոսկվան բանակցություններ են վարում և գործնական քայլեր են ձեռնարկում մի շարք ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի վերաբերյալ, նշել է դիվանագետը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանը ցանկանում է արագացնել Ռուսաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը իրավիճակի կայունացումից հետո, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Մարտի կեսերին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ֆոնին հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացման հարցում հնարավոր դադարի մասին։ Սակայն ավելի ուշ Մոսկվան և Թեհրանը հաստատեցին իրենց տրամադրվածությունը դրանք իրականացնելու համար։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ ռազմական գործողությունների բացակայությանը։
«Ներկայիս իրավիճակում երկու կողմերի միջև շփումները շարունակվում են, և մեր նպատակն է շարունակել համատեղ նախագծերը և արագացնել դրանց իրականացումը իրավիճակի կայունացումից հետո։ Օրինակ, աշխատանքները շարունակվում են «Բուշեր» ատոմակայանի մասով», – ասել է դեսպանը։
Նրա խոսքով` Իրանը և Ռուսաստանը այժմ բանակցություններ են վարում և գործնական քայլեր են ձեռնարկում մի շարք ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի վերաբերյալ։
Դեսպանը հավելել է, որ դրանցից ամենակարևորը Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագիծն է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, որի իրականացման պայմանագրի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել, նախատեսվում է դրա ստորագրումը: Նա նաև նշել է, որ կողմերը բանակցություններ են ունեցել էներգետիկ համագործակցության զարգացման, այդ թվում՝ Իրան ռուսական գազի փոխադրման և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։