https://arm.sputniknews.ru/20260820/inch-etika-e-khakhtel-alen-simvonjany-kvorupciaji-kankhargelman-handznazhvoghvovn-usumnasirum-e-105920276.html
Ի՞նչ էթիկա է խախտել Ալեն Սիմոնյանը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է
Ի՞նչ էթիկա է խախտել Ալեն Սիմոնյանը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն օգոստոսի 17-ի իր գրառման մեջ քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական արտահայտություններ։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T09:34+0400
2026-08-20T09:34+0400
2026-08-20T09:44+0400
ալեն սիմոնյան
էթիկայի հանձնաժողով
կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
գրառում
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101399215_0:150:1600:1050_1920x0_80_0_0_9a7af5390edb23cf067d4a5da4d43f98.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց գրառումը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը գրառման վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել հանձնաժողով:Նշենք, որ այդ գրառման մեջ Սիմոնյանը քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական արտահայտություններ։ Մասնավորապես ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործվել էին «մանկապարտեզի սաներ», «փոքրիկ ծաղրածուներ», «անգրագետ շեֆեր» և այլ վիրավորական բնույթի արտահայտություններ, նաևսպառնացել է«տրորել»։ Թերթը հետաքրքրվել է` արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել՝ արդյոք հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։Ավելին՝ ուսումնասիրությունն իրականացվում է «ԱԽ քարտուղարի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթի նախաձեռնման օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով»։ Հանձնաժողովը նաև պարզաբանել է իր իրավասությունը՝ հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետին»,- գրում է թերթը։ Ըստ այդ դրույթի՝ հանձնաժողովի գործառույթներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ բացառությամբ օրենքով թվարկված մի շարք պաշտոնների, «վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը»։Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի գրառման մեջ հնչել էին նաև անձնական բնույթի այլ ձևակերպումներ և սպառնալիք պարունակող արտահայտություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101399215_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b7b28e907ac1b571d6f7ff1086b9aa2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, էթիկայի հանձնաժողով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, գրառում, ընդդիմություն
ալեն սիմոնյան, էթիկայի հանձնաժողով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, գրառում, ընդդիմություն
Ի՞նչ էթիկա է խախտել Ալեն Սիմոնյանը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է
09:34 20.08.2026 (Թարմացված է: 09:44 20.08.2026) Ալեն Սիմոնյանն օգոստոսի 17-ի իր գրառման մեջ քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական արտահայտություններ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ին սոցիալական ցանցում կատարած աղմկահարույց
գրառումը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը գրառման վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել հանձնաժողով:
Նշենք, որ այդ գրառման մեջ Սիմոնյանը քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական արտահայտություններ։ Մասնավորապես ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործվել էին «մանկապարտեզի սաներ», «փոքրիկ ծաղրածուներ», «անգրագետ շեֆեր» և այլ վիրավորական բնույթի արտահայտություններ, նաևսպառնացել է«տրորել»։
Թերթը հետաքրքրվել է` արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել՝ արդյոք հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։
«Հանձնաժողովը մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն՝ Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։
Ավելին՝ ուսումնասիրությունն իրականացվում է «ԱԽ քարտուղարի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով վարույթի նախաձեռնման օրենսդրական հիմքերը գնահատելու նպատակով»։ Հանձնաժողովը նաև պարզաբանել է իր իրավասությունը՝ հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետին»,- գրում է թերթը։
Ըստ այդ դրույթի՝ հանձնաժողովի գործառույթներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ բացառությամբ օրենքով թվարկված մի շարք պաշտոնների, «վարքագծի կանոնների, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների, և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը»։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ի գրառման մեջ հնչել էին նաև անձնական բնույթի այլ ձևակերպումներ և սպառնալիք պարունակող արտահայտություններ։