https://arm.sputniknews.ru/20260820/hin-ev-nvor-aekner-diversifikacum-inch-e-arajarkum-hh-karavarutjan-energetik-tsragiry-105930039.html
Հին և նոր ԱԷԿ–ներ, դիվերսիֆիկացում. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարության էներգետիկ ծրագիրը
Հին և նոր ԱԷԿ–ներ, դիվերսիֆիկացում. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարության էներգետիկ ծրագիրը
Sputnik Արմենիա
Ծրագրում նշված է` խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ... 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T13:23+0400
2026-08-20T13:23+0400
2026-08-20T13:24+0400
հայաստան
ատոմակայան
հհ կառավարություն
էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_0:168:1600:1068_1920x0_80_0_0_54e5d6fde443716b0f158a46b9f09d9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը նոր ատոմակայանի տեխնոլոգիան կընտրի մինչև 2027 թվականի ավարտը։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում, որը հաստատվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։Ինչ վերաբերում է գործող ատոմակայանին, ապա նշվում է, որ ամբողջական իրականացվելու է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի` 2026-2036 թվականների երկարացման ծրագիրը:Միաժամանակ կառավարության ծրագրում նշվում է, որ դիվերսիֆիկացվելու են էներգիայի աղբյուրները` զարգացնելով ատոմային, գազային, հիդրո, արևային և այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները՝ ներառյալ կանաչ ջրածնի ներուժը։ Մեկնարկելու է Հայաստանի էներգետիկ վերափոխումը։Զարգացվելու է վերականգնվող էներգետիկան՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ:Էներգետիկ համակարգի ճկունությունն ու կայունությունն ապահովելու նպատակով ներդրվելու են ժամանակակից պահեստավորման կայաններ՝ մինչև 2031 թվականը կուտակիչ կայանների առնվազն 800 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:Շահագործման է հանձնվելու Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա օդային գծի և «Նորավան» 400/220/20 կՎ լարման ենթակայանը: Մեկնարկելու են Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման օդային գծի և 400 կՎ լարման «Այրում» ու «Դդմաշեն» ենթակայանների կառուցման աշխատանքները:Խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_135:0:1559:1068_1920x0_80_0_0_ab99447a58371b26484938b767022a2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, հհ կառավարություն, էներգետիկա
հայաստան, ատոմակայան, հհ կառավարություն, էներգետիկա
Հին և նոր ԱԷԿ–ներ, դիվերսիֆիկացում. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարության էներգետիկ ծրագիրը
13:23 20.08.2026 (Թարմացված է: 13:24 20.08.2026) Ծրագրում նշված է` խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը նոր ատոմակայանի տեխնոլոգիան կընտրի մինչև 2027 թվականի ավարտը։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների
ծրագրում, որը հաստատվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
«Մեկնարկելու է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը՝ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով առնվազն էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը»,– ասված է ծրագրում:
Ինչ վերաբերում է գործող ատոմակայանին, ապա նշվում է, որ ամբողջական իրականացվելու է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի` 2026-2036 թվականների երկարացման ծրագիրը:
Միաժամանակ կառավարության ծրագրում նշվում է, որ դիվերսիֆիկացվելու են էներգիայի աղբյուրները` զարգացնելով ատոմային, գազային, հիդրո, արևային և այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները՝ ներառյալ կանաչ ջրածնի ներուժը։ Մեկնարկելու է Հայաստանի էներգետիկ վերափոխումը։
Զարգացվելու է վերականգնվող էներգետիկան՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ:
Էներգետիկ համակարգի ճկունությունն ու կայունությունն ապահովելու նպատակով ներդրվելու են ժամանակակից պահեստավորման կայաններ՝ մինչև 2031 թվականը կուտակիչ կայանների առնվազն 800 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:
Շահագործման է հանձնվելու Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա օդային գծի և «Նորավան» 400/220/20 կՎ լարման ենթակայանը: Մեկնարկելու են Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման օդային գծի և 400 կՎ լարման «Այրում» ու «Դդմաշեն» ենթակայանների կառուցման աշխատանքները:
Խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով: