https://arm.sputniknews.ru/20260820/hh-karavarutjuny-hetsanvaerti-hamar-aveli-qan-1-mlrd-dram-gumar-hatkacrec-105928315.html
ՀՀ կառավարությունը հեծանվաերթի համար ավելի քան 1 մլրդ դրամ գումար հատկացրեց
ՀՀ կառավարությունը հեծանվաերթի համար ավելի քան 1 մլրդ դրամ գումար հատկացրեց
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը համոզված է, որ այս միջոցառումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T12:43+0400
2026-08-20T12:43+0400
2026-08-20T12:43+0400
հայաստան
հհ կառավարություն
հեծանվավազք
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2049/34/20493437_0:84:1600:984_1920x0_80_0_0_d781c8782fecc89da29a8302b1924208.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպման և անցկացման համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ տրամադրեց։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։884 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 301,6 մլն դրամը` հովանավորներից, մնացած գումարը` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեծանվաերթի կազմակերպման և անցկացման գործընթացն իրականացնելու է «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ–ն:Նախարարը վստահ է, որ միջազգային միջոցառման անցկացումը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման համար գրավիչ ուղղություն դարձնելուն։Նշենք, որ հեծանվաերթն անցկացվելու է սեպտեմբերի 10–13–ը։ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»–ի անցկացմանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2049/34/20493437_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0d84d23e79aed17eb1dcf3504d54344b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, հեծանվավազք, ժաննա անդրեասյան
հայաստան, հհ կառավարություն, հեծանվավազք, ժաննա անդրեասյան
ՀՀ կառավարությունը հեծանվաերթի համար ավելի քան 1 մլրդ դրամ գումար հատկացրեց
ԿԳՄՍ նախարարը համոզված է, որ այս միջոցառումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպման և անցկացման համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ տրամադրեց։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
884 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 301,6 մլն դրամը` հովանավորներից, մնացած գումարը` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեծանվաերթի կազմակերպման և անցկացման գործընթացն իրականացնելու է «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ–ն:
«Հեծանվային սպորտի զարգացումը և դրա հանրահռչակումը նպաստում են առողջ ապրելակերպի խթանմանը, բնակչության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային սպորտային համագործակցության ընդլայնմանը»,– ընդգծեց Անդրեասյանը։
Նախարարը վստահ է, որ միջազգային միջոցառման անցկացումը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման համար գրավիչ ուղղություն դարձնելուն։
Նշենք, որ հեծանվաերթն անցկացվելու է սեպտեմբերի 10–13–ը։