Երևան–Սևան ճանապարհի մի հատվածն իսկական պատուհաս է դարձել. ի՞նչ քայլեր են ձեռնարկվում
Երևան–Սևան ճանապարհի մի հատվածն իսկական պատուհաս է դարձել. ի՞նչ քայլեր են ձեռնարկվում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան եղել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի այն հատվածում, որից դժգոհում են վարորդները, պարզել, թե վերջին 3 տարում քանի մարդ է մահացել այդ հատվածում... 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T08:56+0400
2026-08-20T08:56+0400
2026-08-20T08:56+0400
հայաստան
երևան
սևան
ճանապարհ
վթար
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի մի հատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար. 3 տարում այստեղ ավտովթարների հետևանքով 5 մարդ է մահացել, 16-ը` մարմնական վնասվածքներ ստացել։ Այս տվյալները Sputnik Արմենիային հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64–րդ կմ հատվածում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, վերջին ողբերգական վթարը տեղի է ունեցել 1 ամիս առաջ։ Ավտոմեքենան ընկել էր Հրազդան գետը, վարորդը մահացել էր։ Դեպքից հետո բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում սկսեցին ահազանգել, որ ճանապարհի այդ հատվածը հատկապես գիշերային ժամերին լուրջ խնդիր է վարորդների համար։Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելեց ճանապարհի այդ հատված, և պարզվեց` վարորդների բողոքն անտեղի չէ. առաջին գոտին (մոտ 3-4 մետր հատվածում) կտրուկ դառնում է մայթեզր, որը լուրջ խոչընդոտներ է առաջացնում վարորդների համար և մեծացնում վթարի ենթարկվելու ռիսկը։Պատասխանում ընդգծվում է, որ տվյալ հատվածում ներկայացված թվերը միայն մահվան ելքով և մարմնական վնասվածքներով պատահարների վիճակագրությունն է, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների տեղորոշման վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում։Հասկանալու համար, թե այդ մայթեզրը երբ և ինչ ծրագրի շրջանակում է կառուցվել, արդյոք քանդելու առաջարկ կա, թե ոչ, և ավտովթարներից խուսափելու համար ինչ է արվում, դիմեցինք նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարություն։Գերատեսչությունը չի հերքում, որ տվյալ հատվածում երթևեկության անվտանգության ապահովման լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն կա։ Միայն թե, ըստ նախարարության, այդ հատվածը ոչ թե մայթեզր է, այլ կամրջային կառուցվածքի անվտանգության գոտի:Միաժամանակ գերատեսչությունը նշել է, որ նախատեսում է իրականացնել լրացուցիչ ճանապարհային անվտանգության միջոցառումներ` վարորդների կողմից կամրջային կառուցվածքի սկզբնամասի ժամանակին և հստակ ընկալումն ապահովելու և ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը նվազեցնելու նպատակով:
Sputnik Արմենիան եղել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի այն հատվածում, որից դժգոհում են վարորդները, պարզել, թե վերջին 3 տարում քանի մարդ է մահացել այդ հատվածում և ինչ է պատրաստվում անել ՏԿԵՆ–ը խնդիրը լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի մի հատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար. 3 տարում այստեղ ավտովթարների հետևանքով 5 մարդ է մահացել, 16-ը` մարմնական վնասվածքներ ստացել։ Այս տվյալները Sputnik Արմենիային հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64–րդ կմ հատվածում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, վերջին ողբերգական վթարը տեղի է ունեցել 1 ամիս առաջ։ Ավտոմեքենան ընկել էր Հրազդան գետը, վարորդը մահացել էր։ Դեպքից հետո բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում սկսեցին ահազանգել, որ ճանապարհի այդ հատվածը հատկապես գիշերային ժամերին լուրջ խնդիր է վարորդների համար։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելեց ճանապարհի այդ հատված, և պարզվեց` վարորդների բողոքն անտեղի չէ. առաջին գոտին (մոտ 3-4 մետր հատվածում) կտրուկ դառնում է մայթեզր, որը լուրջ խոչընդոտներ է առաջացնում վարորդների համար և մեծացնում վթարի ենթարկվելու ռիսկը։
«Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64–րդ կմ հատվածում 2024 թվականի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել 13 մարդ, մահացել է 4-ը, 2025 թվականին ճանապարհատրանսպորտային 1 պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել 3 մարդ, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ճանապարհատրանսպորտային 1 պատահարի հետևանքով մահացել է 1 մարդ»,– հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Պատասխանում ընդգծվում է, որ տվյալ հատվածում ներկայացված թվերը միայն մահվան ելքով և մարմնական վնասվածքներով պատահարների վիճակագրությունն է, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների տեղորոշման վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում։
Հասկանալու համար, թե այդ մայթեզրը երբ և ինչ ծրագրի շրջանակում է կառուցվել, արդյոք քանդելու առաջարկ կա, թե ոչ, և ավտովթարներից խուսափելու համար ինչ է արվում, դիմեցինք նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարություն։
Գերատեսչությունը չի հերքում, որ տվյալ հատվածում երթևեկության անվտանգության ապահովման լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն կա։ Միայն թե, ըստ նախարարության, այդ հատվածը ոչ թե մայթեզր է, այլ կամրջային կառուցվածքի անվտանգության գոտի:
«Տեղեկացնում ենք, որ նշված հատվածում երթևեկելի մասից եզրաքարով առանձնացված հատվածը մայթ չէ, այլ կամրջային կառուցվածքի անվտանգության գոտի: Մինչև կամրջային կառուցվածքին մոտենալը տեղադրված են ճանապարհի նեղացման վերաբերյալ համապատասխան նախազգուշացնող ճանապարհային նշաններ, իսկ անմիջապես եզրաքարի սկզբնամասում` խոչընդոտի առկայության և այն շրջանցելու ուղղության մասին իրազեկող համապատասխան ճանապարհային նշաններ»,–ասված է նախարարության գրավոր պատասխանում։
Միաժամանակ գերատեսչությունը նշել է, որ նախատեսում է իրականացնել լրացուցիչ ճանապարհային անվտանգության միջոցառումներ` վարորդների կողմից կամրջային կառուցվածքի սկզբնամասի ժամանակին և հստակ ընկալումն ապահովելու և ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը նվազեցնելու նպատակով: