https://arm.sputniknews.ru/20260820/arcakhbanky-parzabanel-e-arcakhci-erekhaneri-avandneri-tramadrman-harcy-105949349.html
«Արցախբանկը» պարզաբանել է արցախցի երեխաների ավանդների տրամադրման հարցը
«Արցախբանկը» պարզաբանել է արցախցի երեխաների ավանդների տրամադրման հարցը
Sputnik Արմենիա
Նպատակային ավանդի մայր գումարը կազմում էր 500 000 դրամ երրորդ երեխայի համար և 700 000–ական դրամ չորրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T19:24+0400
2026-08-20T19:24+0400
2026-08-20T19:28+0400
արցախ
բռնի տեղահանված
ավանդ
երեխա
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426895_0:0:1600:901_1920x0_80_0_0_bc17b990f6ad2923b1210f90e764b407.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Արցախբանկը» պարզաբանում է տարածել` անդրադառնալով Արցախի ներկայացուցչության այն հայտարարությանը, թե մինչև 2019 թ․ հունվարի 1-ը ընտանիքում ծնված յուրաքանչյուր 3–րդ և հաջորդ երեխայի անվամբ բանկում բացված նպատակային ավանդների գումարները չեն տրամադրվում։Բանկից նշել են, որ 2009 թվականից իրականացվել է Արցախի Հանրապետության կառավարության ընդունած որոշման հիման վրա ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակում ներդրված նպատակային ժամկետային ավանդների սպասարկումը։Ամեն ինչ փոխվել է 2023 թվականին, երբ Արցախի Հանրապետության (ԱՀ) կառավարությունն այդ տարվա դեկտեմբերի 30–ին փոփոխեց 2019 թ. ապրիլի որոշումը, որը, բանկի գնահատմամբ, կայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթների խախտմամբ՝ միակողմանի, առանց իրավահարաբերության մյուս կողմի՝ բանկի համաձայնության: Մինչև 1944 թ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումըԱյդ որոշման համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել ԱՀ կառավարության նախաձեռնած ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագիրը։ Ըստ այդմ, «Արցախբանկից» վստահեցնում են, որ 2019 թ. հունվարի մեկից հետո ծնված երեխաների անուններով ԱՀ կառավարության կողմից այլևս բանկում ավանդներ չեն ներդրվել, սակայն 2019 թ. հունվարի 1–ից հետո ծնված երեխաների ծնողները նույնպես դիմել են «Արցախբանկ»՝ գումարներ ստանալու պահանջով։ Ստացվում է, որ հիմնական խնդիրը վերաբերում է հենց այս խմբի մարդկանց ավանդներին: Այս հարցով հաճախորդների կողմից «Արցախբանկին» հասցեագրվել է 8 գրավոր դիմում և, ընդ որում, վերջին անգամ բանկին դիմում է ներկայացվել 2024թ. հոկտեմբերին: Բացի դրանից, բանկը տարակուսում է` ինչո՞ւ ենթադրյալ խախտումների կամ խնդիրների առկայության պայմաններում այդ հարցերը չեն ներկայացվում իրավասու մարմիններին՝ համապատասխան լուծում ստանալու նպատակով: Նշենք, որ նպատակային ավանդի մայր գումարը կազմում էր 500 000 դրամ երրորդ երեխայի համար և 700 000–ական դրամ չորրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426895_18:0:1474:1092_1920x0_80_0_0_42131c8aaf2fd1ce781ec3671069fd9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, ավանդ, երեխա, բանկ
արցախ, բռնի տեղահանված, ավանդ, երեխա, բանկ
«Արցախբանկը» պարզաբանել է արցախցի երեխաների ավանդների տրամադրման հարցը
19:24 20.08.2026 (Թարմացված է: 19:28 20.08.2026) Նպատակային ավանդի մայր գումարը կազմում էր 500 000 դրամ երրորդ երեխայի համար և 700 000–ական դրամ չորրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Արցախբանկը» պարզաբանում է տարածել` անդրադառնալով Արցախի ներկայացուցչության այն
հայտարարությանը, թե մինչև 2019 թ․ հունվարի 1-ը ընտանիքում ծնված յուրաքանչյուր 3–րդ և հաջորդ երեխայի անվամբ բանկում բացված նպատակային ավանդների գումարները չեն տրամադրվում։
Բանկից նշել են, որ 2009 թվականից իրականացվել է Արցախի Հանրապետության կառավարության ընդունած որոշման հիման վրա ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակում ներդրված նպատակային ժամկետային ավանդների սպասարկումը։
«Համաձայն այս որոշման` ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի անվամբ բանկում ներդրված ավանդի դիմաց յուրաքանչյուր ամիս՝ մինչև երեխայի 18 տարին լրանալը, վճարվում էր տոկոսներ, իսկ ավանդի գումարը տրամադրում երեխային՝ նրա 18 տարին լրանալուց հետո»,– նշել են «Արցախբանկից»:
Ամեն ինչ փոխվել է 2023 թվականին, երբ Արցախի Հանրապետության (ԱՀ) կառավարությունն այդ տարվա դեկտեմբերի 30–ին փոփոխեց 2019 թ. ապրիլի որոշումը, որը, բանկի գնահատմամբ, կայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթների խախտմամբ՝ միակողմանի, առանց իրավահարաբերության մյուս կողմի՝ բանկի համաձայնության:
Այդ որոշման համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել ԱՀ կառավարության նախաձեռնած ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագիրը։ Ըստ այդմ, «Արցախբանկից» վստահեցնում են, որ 2019 թ. հունվարի մեկից հետո ծնված երեխաների անուններով ԱՀ կառավարության կողմից այլևս բանկում ավանդներ չեն ներդրվել, սակայն 2019 թ. հունվարի 1–ից հետո ծնված երեխաների ծնողները նույնպես դիմել են «Արցախբանկ»՝ գումարներ ստանալու պահանջով։ Ստացվում է, որ հիմնական խնդիրը վերաբերում է հենց այս խմբի մարդկանց ավանդներին:
Այս հարցով հաճախորդների կողմից «Արցախբանկին» հասցեագրվել է 8 գրավոր դիմում և, ընդ որում, վերջին անգամ բանկին դիմում է ներկայացվել 2024թ. հոկտեմբերին:
«Հետագայում դիմումատուներն իրենց բողոքներով դիմել են Ֆինանսական համակարգի հաշտարարին, և հաշտարարի կողմից բողոքների քննության արդյունքում, հաշվի առնելով և ընդունելով բանկի ներկայացրած դիրքորոշումն ու հիմնավորումները, հաստատվել է բանկի գործողությունների իրավաչափությունը, ինչի հիմքով հաճախորդների ներկայացրած բողոքները մերժվել են»,– ընդգծել են «Արցախբանկից»:
Բացի դրանից, բանկը տարակուսում է` ինչո՞ւ ենթադրյալ խախտումների կամ խնդիրների առկայության պայմաններում այդ հարցերը չեն ներկայացվում իրավասու մարմիններին՝ համապատասխան լուծում ստանալու նպատակով:
Նշենք, որ նպատակային ավանդի մայր գումարը կազմում էր 500 000 դրամ երրորդ երեխայի համար և 700 000–ական դրամ չորրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: