https://arm.sputniknews.ru/20260820/tsanr-vitshakum-er-7-zinvvornerin-vraerti-entarkats-varvordy-pajmanagrajin-zintsarajvogh-e--105924935.html
Ծանր վիճակում էր. 7 զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը պայմանագրային զինծառայող է
Ծանր վիճակում էր. 7 զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը պայմանագրային զինծառայող է
Sputnik Արմենիա
Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։ 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T11:38+0400
2026-08-20T11:38+0400
2026-08-20T12:53+0400
վրաերթ
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0e/28278952_0:84:1601:984_1920x0_80_0_0_c46506ed5f00384036e67bb791860414.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, 7 զինծառայողներին (ավելի վաղ նշվում էր 6-ի մասին-խմբ.) վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։Մեքենան, հիշեցնենք, եղել է առանց պետհամարանիշի։ Ըստ ArmLur.am–ի՝ իրավապահները պարզել են, որ այն պիտանի չի եղել շահագործման։ Վարորդը ձերբակալված է, նա վարորդական վկայական չունի։Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվում, ունեն կոտրվածքներ։Սուրեն Վարդանյանը ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ էր, 19 տարեկան։ Վարչական շրջանի ղեկավար Կարեն Խաչատրայնը 24News-ի հետ զրույցում ասել է, որ ընտանիքը 2 որդի ունի, Սուրենը փոքրն էր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0e/28278952_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a168468e0fa6ea0abfbed5dad9051c49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, զինվոր
Ծանր վիճակում էր. 7 զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը պայմանագրային զինծառայող է
11:38 20.08.2026 (Թարմացված է: 12:53 20.08.2026) Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, 7 զինծառայողներին (
ավելի վաղ նշվում էր 6-ի մասին-խմբ.) վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։ Այս մասին
news.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։
«Այդ մեքենաները տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են մեքենան, մեկ էլ հաջորդ տարի այդ ժամանակ է շահագործվում»,- պատմել է Մկրտչյանը։
Մեքենան, հիշեցնենք, եղել է առանց պետհամարանիշի։ Ըստ ArmLur.am–ի՝ իրավապահները պարզել են, որ այն պիտանի չի եղել շահագործման։ Վարորդը ձերբակալված է, նա վարորդական վկայական չունի։
Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։
«Ես դեպքի վայրում եմ եղել։ Ես անմիջապես տեսել եմ, լացում էր, գոռում էր, շատ ծանր վիճակում էր»,- պատմել է գյուղապետը։
Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվում, ունեն կոտրվածքներ։
Սուրեն Վարդանյանը ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ էր, 19 տարեկան։ Վարչական շրջանի ղեկավար Կարեն Խաչատրայնը 24News-ի հետ զրույցում ասել է, որ ընտանիքը 2 որդի ունի, Սուրենը փոքրն էր: