00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տեխնոլոգիաները լուսանկարչությունը հեշտացրել են, բայց ավելի լավ նկարներ չեն ստեղծել. Մնոյան

Բաժանորդագրվել
Լուսանկարիչ և բարձր մակարդակի մասնագետ դառնալու համար միայն տեխնիկական հմտությունները բավարար չեն․ անհրաժեշտ են կրթություն, զարգացած մտածողություն, կոմպոզիցիայի և լույսի զգացողություն, ինչպես նաև սեփական աշխատանքը զարգացնելու շարունակական ձգտում։ Լուսանկարի միջազգային օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է լուսանկարիչ Վիգեն Մնոյանը՝ անդրադառնալով լուսանկարչության ոլորտի խնդիրներին և զարգացմանը։
Մնոյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են լուսանկարչության տեխնիկական կողմը, սակայն դա ինքնին չի նշանակում, որ լուսանկարներն ավելի որակյալ են դարձել։
«Տեխնոլոգիական զարգացումն ընդամենը հեշտացնում է որոշակի պրոցեսները, որը չեմ կարող ասել, որ լավ բանի է բերում։ Հեշտացնում է սկզբնական պրոցեսը, բայց ավելի լավ լուսանկարներ չեն ստեղծվում, եթե ավելի վատ չէ, հաստատ ավելի լավ էլ չէ։ Lուսանկարն ի սկզբանե ունեցել է որոշակի չափ՝ պետք է լիներ տպած։ Մենք հիմա եկել ենք, ընկել ենք Instagram-ի պուճուր քառակուսիկի մեջ»։
Նրա գնահատմամբ՝ թվային տեխնոլոգիաները պարզապես հնարավորություն են տալիս ավելի արագ և մեծ քանակությամբ լուսանկարներ ստանալ, մինչդեռ լավ լուսանկարի հիմքում շարունակում են մնալ միտքը, կոմպոզիցիան և լույսը։
«Լուսանկարի հիմքը դա միտքն է, դա կոմպոզիցիան է, դա լույսն է, իսկ թե ինչով անես, ուղղակի մի դեպքում դու հնարավորություն ունես շատ նկարելու՝ թվայինում, ժապավենում՝ քիչ»,- նշել է լուսանկարիչը։
Լուսանկարիչը խոսել է նաև մասնագիտության ուսուցման խնդիրների մասին։ Նրա գնահատմամբ՝ այսօր երիտասարդների համար լուսանկարչություն սովորելու հնարավորություններն ավելի շատ են, սակայն պետք է զգուշությամբ ընտրել ուսուցչին։ Մասնագետ լինելը և ուրիշներին մասնագիտություն սովորեցնելը նույնը չեն, քանի որ դասավանդումը պահանջում է բավարար փորձ և գիտելիք։
«Դու կարող ես շատ տաղանդավոր, շատ հետաքրքիր լուսանկարիչ լինել, բայց սովորեցնելը ենթադրում է փորձ։ Մենք ունենք լուսանկարիչներ, որոնք ունեն մեծ փորձ, որոնք դասավանդում են, մի քանիսը գոնե կան։ Բայց երբ որ մարդը, որը չունի բավարար գիտելիքներ, սովորեցնում է, էդ արդեն տխուր է»։
Անդրադառնալով Հայաստանի լուսանկարչական միջավայրին՝ Մնոյանը նշում է, որ Հայաստանում կան բազմաթիվ հետաքրքիր երիտասարդ լուսանկարիչներ, սակայն ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են կրթական հնարավորություններ, մասնագիտական միջավայր և փորձառու մասնագետների հետ անմիջական շփում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև աշխարհահռչակ լուսանկարիչներ Արա Գյուլերին և Յուսուֆ Քարշին։ Նա պատմել է նաև Արա Գյուլերի՝ Հայաստան այցելության և նրա լուսանկարների հիմքով Հայաստանում թանգարան ստեղծելու գաղափարի մասին։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0