00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետք է հրաժարվել հավաստագրից. արցախցիների համար գործարկված նոր ծրագրի մանրամասները

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2026
Բաժանորդագրվել
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական ծրագիրը գործում է հուլիսի 1-ից, սակայն շահառուները դեռ քիչ են, ինչը պայմանավորված է հանրային իրազեկվածության պակասով։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։
Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։ Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը, հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում, ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են, անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է 2 անդամի դեպքում, կամ անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է 3 անդամի դեպքում:
«Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով: Ամսական աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմում է 40,000 դրամ: Սակայն ընտանիքի բոլոր անդամները պետք է հրաժարվեն բնակարանային ապահովման (հավաստագրից) պետական ծրագրից օգտվելու իրենց իրավունքից», - ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ մարզերում բնակարանների վարձակալության հետ կապված խնդիրներ չեն լինի, սակայն Երևանում կարող են առաջանալ, այդ պատճառով էլ ծրագիրը նախատեսում է վարձավճարի մասնակի փոխհատուցում: Փոխնախարարի խոսքով` պետությունը ծրագրի իրականացման համար կծախսի մոտավորապես նույն գումարը, որը կծախսվեր հավաստագրերով բնակարան ձեռք բերելու համար։
«Ցանկացած պահի շահառուները կարող են դուրս գալ ծրագրից, սակայն բնակարան գնելու հավաստագիր ստանալ կամ սոցիալական բնակարանային ծրագրին կրկին մասնակցել չեն կարողանա», – ասաց պաշտոնյան։
Քոչարյանը նաև նշեց, որ վարձավճարի հատուցման տրամադրման համար անհրաժեշտ է վարձակալության պայմանագրի առկայություն, և որ երկու կողմերն էլ կատարեն իրենց պարտավորությունները: Հակառակ դեպքում պետությունը չի կարողանա գումար վճարել։
Հիշեցնենք` ըստ վերջին տվյալների` բնակարանի գնման հավաստագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 7743 ընտանիք (31,845 անձ)։
Լրահոս
0