https://arm.sputniknews.ru/20260819/israjeli-harvatsy-siriajin-karvogh-er-bakhum-arajacnel-turqiaji-het-trampi-banagnac-105898752.html
Իսրայելի հարվածը Սիրիային կարող էր բախում առաջացնել Թուրքիայի հետ. Թրամփի բանագնաց
Իսրայելի հարվածը Սիրիային կարող էր բախում առաջացնել Թուրքիայի հետ. Թրամփի բանագնաց
Sputnik Արմենիա
Ավելի վաղ դիվանագետը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական միջադեպերը կանխելու մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T15:02+0400
2026-08-19T15:02+0400
2026-08-19T15:14+0400
ամն
իսրայել
դոնալդ թրամփ
սիրիա
օդանավակայան
իրաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91321822_0:0:1600:901_1920x0_80_0_0_67d88b839e8fd91b4a935ed2d6c48bdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Իսրայելի կողմից Իդլիբի Աբու ալ-Դուհուր օդանավակայանին հասցված ավիահարվածը Թուրքիայի հետ ռազմական ուղիղ բախման վտանգ է ստեղծել։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Թոմաս Բարաքը։Օգոստոսի 18-ին Թուրքիայի սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Աբու ալ-Դուհուր օդանավակայանին ավիահարված է հասցվել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ավելի ուշ հայտարարություն տարածեց, որով փաստացի հաստատեց Իսրայելի պատասխանատվությունը ավիահարվածի համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան, իբր, ստատուս քվոն խախտելու եզրին էր՝ թույլ տալով թուրքական զորքին տեղակայվել այդ ավիաբազայում։Դիվանագետը նշել է նաև, որ հարվածի հետևանքով ոչ ոք չի զոհվել, և իրավիճակը էսկալացիայի չի վերածվել։Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական միջադեպերը կանխելու մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։Պայթյուն Դամասկոսում. մահացածներ ու տուժածներ կան
ամն
իսրայել
սիրիա
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91321822_110:0:1533:1067_1920x0_80_0_0_21283dfbf5c8ecd9cf4262adb0fd95de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, դոնալդ թրամփ, սիրիա, օդանավակայան, իրաք
ամն, իսրայել, դոնալդ թրամփ, սիրիա, օդանավակայան, իրաք
Իսրայելի հարվածը Սիրիային կարող էր բախում առաջացնել Թուրքիայի հետ. Թրամփի բանագնաց
15:02 19.08.2026 (Թարմացված է: 15:14 19.08.2026) Ավելի վաղ դիվանագետը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական միջադեպերը կանխելու մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Իսրայելի կողմից Իդլիբի Աբու ալ-Դուհուր օդանավակայանին հասցված ավիահարվածը Թուրքիայի հետ ռազմական ուղիղ բախման վտանգ է ստեղծել։ Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Թոմաս Բարաքը։
Օգոստոսի 18-ին Թուրքիայի սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Աբու ալ-Դուհուր
օդանավակայանին ավիահարված է հասցվել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ավելի ուշ հայտարարություն տարածեց, որով փաստացի հաստատեց Իսրայելի պատասխանատվությունը ավիահարվածի համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան, իբր, ստատուս քվոն խախտելու եզրին էր՝ թույլ տալով թուրքական զորքին տեղակայվել այդ ավիաբազայում։
«Թուրքիայի զինվորականները չգիտեին, որ իսրայելական ինքնաթիռներն ուղղվում են հենց այս բազա, և չեն պատկերացրել, թե ինչ առաքելություն են դրանք կատարում։ Հետևաբար, նրանք, կարող էին որոշում կայացնել օդ բարձրացնել իրենց կործանիչները՝ վախենալով, որ սպառնալիքի տակ են... Սա սրընթաց էսկալացիայի և Իսրայելի ու Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի միջև անմիջական ռազմական բախման իրական ռիսկ էր ստեղծում», – հայտարարել է Բարաքը։
Դիվանագետը նշել է նաև, որ հարվածի հետևանքով ոչ ոք չի զոհվել, և իրավիճակը էսկալացիայի չի վերածվել։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական միջադեպերը կանխելու մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։